14 / Հունվար / 2022 : 13-20

Հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

«Հետևել Տիրոջ պատգամներին և հնարավորինս օգնել մարդկանց, ա՛յս է ճշմարիտ քրիստոնյայի ճանապարհը...
Սիրելի՛ հայ ժողովուրդ,

Մեր Հայրենիքը ապրում է դժվարին ժամանակներ, սակայն հայը՝ լինելով քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ, միշտ էլ հավատքով է հաղթահարել բոլոր դժվարությունները: Ժամն է կրկին հավատքով միախմբվելու:

Ուստի իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Թող այն վերածնունդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին»:

Տեսանյութ։
Դիտվել է 120506անգամ
Վերջին լուրեր