15 / Հունվար / 2022 : 09-46
«Idram Payment System և «ԱյԴի բանկ», ձեզ զգուշացնում ենք, Ձեր պրոդուկտը դարձել է հանցագործների համար պարարտ հող․․․»
Ֆեյսբուքյան օգտատեր Անահիտ Չալիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է,
«Idram Payment System և «ԱյԴի բանկ», ձեզ զգուշացնում ենք, զգուշացնում ենք, զգուշացնում ենք...
Ձայն բարբառոյ յանապատի:
Ձեր պրոդուկտը դարձել է հանցագործների համար պարարտ հող: Նույն այս սցենարով ես, ով երբեք ո՛չ ձեր օգտատերն եմ եղել, ո՛չ էլ լսել էի IDBank-ի մասին /6 տարի է Acba bank OJSC-ի հաճախորդ եմ/, 5 րոպեում դարձա 1,680,000 դրամ վարկի տեր (ինձ ճանաչողները լավ գիտեն՝ սոված կմնամ, բայց ո՛չ պարտք կանեմ, ո՛չ վարկ կվերցնեմ): Իսկ ամենացավալին, որ այս սցենարով հանցագործներն աշխատում են տևական ժամանակ /վերջին բացահայտումը տեղի է ունեցել ս. թ. հունվարին/ ու դուք որևէ լրացուցիչ անվտանգային միջոց ձեռք չեք առնում գոնե դրանց գործը բարդացնելու համար: Հիշեցնում եմ վերստին. Ձեր գովազդները, թե՝ հորդորում ենք անձնական տվյալներ չտալ, իրավաչափ չեն: ՀՀ որևէ քաղաքացի սահմանադրական և օրենսդրական պարտավորություն չունի հետևելու Ձեր գովազդներին:
Անդրադառնամ սկզբում «Իդրամի», հետո՝ «ԱյԴի բանկի» նախ տեխնիկական խնդիրներին:
‼️ «Իդրամ» ✔. Ձեր հեռախոսային app-ը թույլ է տալիս առանց հանրային պայմանագրին ծանոթանալու գրանցվել համակարգում (այս մասին ես և՛ Ձեր սոցհարթակներով, և՛ անձամբ ձեր գլխամասային գրասենյակում տեղեկացրել եմ Ձեր աշխատակիցներին), այն դեպքում, երբ անգամ պարզ, անշառ ֆոտոմշակման ծրագրերը պահանջում են հաստատել՝ ծանոթացել եմ պայմաններին և, առանձնին «պտիչկայով», համաձայն եմ պայմաններին կետերին:
✔. Ձեր համակարգը թույլ է տալիս 5 րոպե առաջ գրանցված հաշվի հեռախոսահամարը և էլ. փոստը փոխել միաժամանակ (կրկին կոպիտ խախտում. անգամ սոցցանցերի հաշիվները երկու տվյալի փոփոխությունը թույլ են տալիս ոչ շուտ քան 24 ժամ անց ընդմիջումով): Ընդ որում, եթե Դուք գլխի եք ընկել, որ հեռախոսահամարը փոխելիս օգտատիրոջը պետք է ծանուցել այդ մասին էլ. փոստով և ստանալ հաստատում, որ այլ մարդ չի անում փոփոխությունը, Ձեր անվտանգության աշխատակիցները նույնը չեն մտածել հակառակ հերթականության համար (երբ էլ. փոստը փոխվում է, օգտատերը ոչ մի ձևով այդ մասին չի ծանուցվում, իսկ հեռախոսի փոփոխության ժամանակ, արդեն ծանուցումն ուղարկվում է հանցագործին /ուրախ է, չէ՞ 🙂 /): Հետևությունները թողնում եմ Ձեզ և քաղաքացիներին:
3. Եթե աշխարհի առաջատար onlinebank-երի app-երը մուտք են տալիս բացառապես մեկ device-ից, ապա Ձեր app-ը չունի անգամ այս սահմանափակումը: Ավելին, երբ աշխարհի տարբեր ծայրերից տարբեր IP-ներով միաժամանակ մուտք է լինում ձեր համակարգ, այն կախում է, բայց չի արգելափակվում ու շարունակում է վարկի ձևակերպման գործընթացը:
«ԱյԴի բանկի» տեխնիկական խնդիրներ:
1. Այս բանկի հաճախորդ կարելի է դառնալ առանց բանկի որևէ աշխատակցի հետ որևէ ձևաչափով շփման, սա այն դեպքում, երբ APP-ում առկա են վերոնշյալ և գուցե ավելի շատ տեխնիկական խնդիրներ, որոնք դեռ չեմ բացահայտել: Ի լրումն նշեմ, որ ես, աշխատանքի բերումով ներկայում ապրելով արտերկրում, անցած տարի փորձել եմ դառնալ Inecobank CJSC-ի հաճախորդ, պատրաստակամություն եմ հայտնել վիդեոզանգով իդենտիֆիկացվել, էլեկտրոնային տարբերակով ներկայացնել ցանկացած փաստաթուղթ, այնինչ մարդիկ հրաժարվել են դա անել՝ պահանջելով առնվազն մեկ անգամ այցելել բանկ /էլ ուր մնաց՝ վարկ տային իրենց հաճախորդ չհանդիսացող քաղաքացուն/: Սկզբում նեղսրտել էի, հիմա խորին շնորհակալություն եմ հայտնում՝ անվտանգային պատասխանատվության համար:
‼️‼️. «ԱյԴի բանկը» մեկ իդենտիֆիկացիայով /մեկ էլեկտրոնային ստորագրությամբ/ քեզ դարձնում է և՛ իր հաճախորդ, և՛ 2 վարկ է ձևակերում 6 րոպեում, որը 5 մասով փոխանցվում է «Իդրամ» ու նույն վայրկյանին տեղափոխվում «ՏոՏո» բուքբեյքերական ընկերություն:
3. «ԱյԴի բանկն» ունի այնպիսի ունիկալ վարկային ծրագիր, որը 1,680,000 դրամի վարկ է ձևակերպում 110,000 դրամ աշխատավարձ ստացող, գրավ ու երաշխավոր չունեցող մեկի վրա, որի հայաստանյան միակ բանկային հաշվին վերջին մեկ ու կես տարին գրեթե գումար չի փոխացնվել: Երբ բանկի համապատասխան մասնագետին հարցում ես՝ իսկ որտե՞ղ է ձեր ռիսկերի մասնագետի լոգիկան, քեզ լուրջ դեմքով պատասխանում են՝ դա մեր ծրագիրն է անում ))) Յա՜, իրո՞ք 🙂 Իսկ դուք տեղյա՞կ եք, որ այդ ծրագիրը ձեր պրոդուկտն է, ասել է՝ հենց Դուք եք 🙂 Այստեղ վերստին հիշեցնեմ. ես որևէ տեղ չեմ հաստատել, որ կարդացել եմ ու համաձայնություն եմ տվել, որ «Իդրամին» միանալուց հետո կարող եմ դառնալ «ԱյԴի բանկի» հաճախորդ, ասել է թե՝ որևէ իրավական հիմք չկար ինձ բանկի հաճախորդ դարձնելու ու առավել ևս իմ անունով վարկ ձևակերպելու համար:
Անցնեմ էթիկայի հետ կապված խնդիրներին:
1. Ես շատ շուտ եմ գլխի ընկել, որ հանցագործության զոհ եմ դարձել: 1 ժամվա մեջ ահազանգել եմ և՛ «Իդրամին» և «ԱյԴի բանկին»: Նախ՝ «Իդրամի» աշխատակիցները, իմանալով հանցագործության մասին, ինձ 3 օր չէին իդենտիֆիակցնում և չէին տրամադրում անհրաժեշտ բանկային քաղվածքները, որ կարողանայի դիմել ոստիկանություն: 3 օր անց իմ համառ ջանքերից հետո իդենտիֆիկացվեցի: Շատ ավելի զավեշտալի է, որ իդենտիֆիկացիայից 3 օր հետո ստիպված եղա զանգահարել և նախապես զգուշացնելով, որ հեռախոսազրուցը ձայնագրվում է՝ հարցնել, թե ինչ հիմքով են շարունակում չտրամադրել իմ հասանելիք քաղվածքները և խոչընդոտել հանցագործության բացահայտմանը: Չեք հավատա, բայց ձայնագրության հնարքը (ձայնագրությունը, ինչպես նաև իդենտիֆիկացիայի տեսաձայնագրությունն այժմ կցված են քր. գործին) գործեց: Կես ժամից դրանք ուղարկվեցին մեյլիս: «ԱյԴի բանկից» այդպես էլ հեռակա կարգով այդ կեղծ վարկի պայմանագրերը ստանալ չհաջողվեց: Դրանք ինձ տվեցին վարկի ձևակերպումից շուրջ 28 օր անց, երբ արդեն Հայաստանում էի:
2. ՀՀ գալուց հետո գնում եմ նախ՝ «Իդրամ»: Ինձ ընդունում է ֆինանսաիրավական հարցերով տնօրենը (համենայն դեպս՝ այդպես ներկայացավ): Ասում եմ՝ ես համարում եմ, Ձեր պրոդուկտը քրեածին է, պարարատ հող է հանցագործությունների համար, քանի որ ոստիկանությունում մարդիկ հենց լսում են «կեղծ վարկ» արտահայտությունը, Ձեր և «ԱյԴի բանկի» անունն են տալիս: Լուրջ դեմքով նայում է ինձ և ասում՝ մենք Ձեզ դատի կտանք ՍՊԱՌՆԱԼԻՔԻ համար 🙂 (գործարար բարի համբավ էլ չէ, սպառնալիքի, Կա՜ռլ 🙂 ) Ասում եմ՝ երիտասարադ, Դուք սպառնալիք բառի սահմանումը գիտե՞ք... Ես Ձեզ ասե՞լ եմ՝ այսինչ բանը անեք, կամ այնինչ բանը չանեք, Ձեզ այսինչ բանը կանեմ, կամ այն ինչ բանը չեմ անի... Լոլիկ դարձած՝ նայում է դեմքիս ու ասում՝ չէ: 🙂 /ես շարադրեմ փաստերը, հետևությունները թողնեմ ձեզ, մարդկանց գործարար համբավը չվնասելու համար, նրանք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087,1 հոդվածին լավ ծանոթ են 🙂 / Դրվագն ինչու եմ շեշտում: Իմ փոխարեն կարող էր լինել մեկը, որ «Ձեզ դատի կտանքը» լսելուն պես կթողներ ու կհեռանար՝ եղած խնդիրներին ևս մեկը չավելացնելու համար: Եսիմ...
2. «ԱյԴի բանկում» հյուրընկալվել եմ 2 անգամ: Առաջին անգամ ինձ ընդունել են վարկային հարցերով պատասխանատու մասնագետը և որակի ապահովման հարցերով մասնագետը: Հաճելի, կիրթ կանայք էին: Ընդունեցին բոլոր նկատառումներս, այդ թվում՝ նաև իրենց անվտանգության խոցերի հետ կապված: Հասկանալի է, որ որոշում կայացնողն իրենք չէին /ես դիմել էի վարկը կեղծ ձևակերպելու և իմ վրայից հանելու պահանջով, քանի որ Ոստիկանության կողմից արդեն տուժող էի ճանաչվել/: Գրավոր պատաասխանից հետո /ի միջի այլոց, ունիկալ պատասխան է, ասում են՝ խարդախություն է եղել, բայց Դուք բերեք, մեզ վճարեք, հետո գնացեք, հանցագործից ուզեք: Լավ ա, էլի: Դուք խաղամոլին առանց իդենտիֆիկացնելու իմ՝ Ձեր ճանախորդը երբևէ չեղած մարդու անունով վարկ տաք, ես գնամ հանցագործից ստանամ Ձեր տվածը/ ինձ ընդունում է բանկի դատաիրավական բաժնի պետը (ազգանունով չներկայացավ): 10 րոպե տևած հանդիպման ընթացքում տվել եմ մի շարք հարցեր, այդ թվում պահանջել եմ իրավական հիմքեր ներկայացնել՝ ինչ հիմքով են տվել այդ վարկը: Նմուշի համար մեկ հարցի չի պատասխանել: Միակ բանը որ ասել է՝ ԻՆՉ հԱվասով Ա ԽՈՍՈՒՄ ԷՍ ԷՐԵԽԵՆ... Հետո խնդրեց հաջորդ օրը հանդիպել, հարցը քննարկելու, հարցերիս պատասխանելու և հնարավորինս ինձ օգտակար լինելու համար: Այդ օրը դուրս գալուց առաջ անգամ հարցի՝ այսօր դիմե՞մ ֆինանասական հաշտարարին: Պատասխանեց՝ վաղը մի հատ հանդիպենք, կարող է դրա կարիքը չլինի էլ: Հաջորդ օրը թեև խոստացել էին իրենք զանգեն մինչև ժամը 12-ը, ստիպված եղա ինքս զանգել: Պատասխանեցին՝ գրածից ավել ասելու բան չունենք: Զանգեցի վերոնշյալ բաժնի պետի տված անձնական համարով, հարցի՝ ո՞նց են կարողանում նման անպատասխանատու վարք դրսևորել, չէ՞ որ պայմանավորվածություն կար: Պարոնը մունաթ եկավ, թե՝ էդ էլ իմ լավություն, որ փորձեցի Ձեզ օգնե՞լ...
Հետևությունները թողնում եմ Ձեզ:
Միակ կոչս ու խնդրանքս է՝ հնարավորինս տարածեք, թող շատերը կարդան: Չեմ ուզի նման պատմության մեջ հայտնվի զոհվածի այրի, զոհվածի ծնող, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայող ու առհասարակ որևէ ՀՀ քաղաքացի:
Նախապես շնորհակալություն:
Հ. գ. խուսափելու համար հարցերից՝ ինչպես ես տվեցի իմ տվյալները հանցագործին, առանց դետալների մեջ խորանալու՝ նշեմ՝ ես, ունենալով իմ կամքով Ինեկոյի հաճախորդ դառնալու չստացված փորձը, անգամ չէի կարող պատկերացնել, որ առանց գոնե վիդեոզանգի կարող է որևէ բանկ ինձ իր հաճախորդը դարձնել: Ես հանցագործի օգնությամբ գրանցվել եմ «ԻԴՐԱՄ-ում»՝ էլեկտրոնային դրամապանակում, որին իմ որևէ քարտ չեմ կցել: Կոպիտ ասած՝ իմ պատկերացմամբ՝ բաց եմ թողել դատարկ գրպանս, որը, եթե անգամ մտնեին, ոչինչ չէին կարող գողանալ: Իսկ երբ րոպեներ անց հետ վերադարձա, որ փոխեմ գաղտնաբառը և կցեմ իմ քարտը, Անուշկան արդեն թափել էր ձեթը... Հաշիվն արդեն ինձ հասանելի չէր (տվյալները փոխվել էին հանցագործի կողմից), իսկ «ԱյԴի Բանկն» անվարան տվել էր 1.680.000 դրամի վարկը:
Հ. Հ. Գ. Ե՛վ «Իդրամին», և՛ «ԱյԴի բանկին» նախապես զգուշացրել էի, որ դեպքը հանրայնացնելու եմ, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն՝ ինչ է կատարվում:
Ե՛վ «Իդրամի», և՛ «ԱյԴի բանկի» ինձ հետ շփված (նաև չշփված 🙂 ) որևէ աշխատողի հետ որևէ խնդիր չունեմ: Առկա բոլոր խնդիրները համակարգային են, իսկ պահանջներն ու դժոհություններն ուղղված են վերոնշյալ իրավաբանական անձերին:
Դիտվել է
22353անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
22 / Հունվար / 2020
Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքի շնորհանդեսը
Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքէջի շնորհանդեսը: Այսուհետ կայքը հասարակությանը կներկայանա առավե՛լ հագեցած ու հետաքրքիր լուծումներով:
23 / Հունվար / 2020
Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի
Հայաստանում 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2020 թվականի փետրվարի 1-ը` շաբաթ օրը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։
ՀՀ կառավարության սույն որոշման...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
23 / Հունվար / 2020
Մայրս ասում էր, որ շատ նման էր ինձ, բարուրները իրարից չէին տարբերվում, ասում էր նաև՝ քո...
Վերջերս Հանրապետական ծննդատանը կատարված աղմկահարույց բացահայտումներից հետո Yelaket.am-ի /Ելակետ լրատվական/ խմբագրություն էր զանգահարել Տավուշի քաղաքացի Անահիտ Նազարյանը: Նա պատմեց տարիներ առաջ...
21 / Հունվար / 2020
Այսօրվա հերոսը նա է, ով չի կորցնում իր լուսավոր հայացքը․ Նարինե Գրիգորյան
Yelaket.am/Ելակետ լրատվական-ի զրուցակիցն է դերասանուհի, բեմադրող ռեժիսոր Նարինե Գրիգորյանը, որը մեզ հետ իր խոհերը կիսեց մանկության ամենալուսավոր հիշողության, սիրելի գրականության, նախընտրելի...
27 / Մարտ / 2020
Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով (տեսանյութ)
Հաղորդավարուհի եւ երգահան Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով: Այս մասին հաղորդավարուհին գրել է իր ֆեյսբուքյան էջում․ 200000 տոգանք,մեր թաղամասի...
27 / Մարտ / 2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 30-ով
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցած մեկ օրում աճել է 30-ով՝ հասնելով 320-ի:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային...