02 / Մայիս / 2020 : 16-35

 
Գործարան գիտեմ, ուր կորոնավիրուսի դեպքեր կան, բայց այն շարունակում է աշխատել. Արամ Մանուկյան

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ, ակտիվիստ Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Օրինակ ես մի դեպք գիտեմ ՝ գործարան, որտեղ կա կորոնավիրուսի մի քանի դեպք և չնայած դրան՝ այն շարունակում է աշխատել: Որպեսզի պատկերացնեք՝ շղթայական ինչ վիճակ կարող է լինել, մի պարզ սխեմա ասեմ ՝ արտադրություն, առաքում, վաճառքի կետեր և գնորդներ։ Գումարած վարչական ապարատը և այլն։

Հ.Գ. Էս արդեն էական էլ չի, որովհետև երկու օրից ամեն ինչը արդեն կդառնա անկառավարելի:

Իսկ թվերը աճում ու աճում՝ արդեն եռանիշի տեսքով»:

Արամ Մանուկյան

Դիտվել է 18276անգամ
Վերջին լուրեր