Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Հունվար / 2022 : 09-55

Աշխարհի 10 ամենահարուստ մարդկանց կարողությունը կրկնապատկվել է համավարակի ընթացքում. «Օքսֆամ»

Համավարակի շնորհիվ աշխարհի ամենահարուստ մարդկանցից տասն ավելի են հարստացել, մինչդեռ աղքատների թիվն ավելացել է: BBC News-ի փոխանցմամբ՝ այս մասին վկայում են «Օքսֆամ» բրիտանական մարդասիրական, վերլուծական կենտրոնի տվյալները:

Ավելի ցածր եկամուտներն աշխարհի ամենաաղքատ բնակչության շրջանում հանգեցրել են օրական 21 000 մարդու մահվան, հետևում է կենտրոնի զեկույցից:

Սակայն աշխարհի 10 ամենահարուստ մարդիկ ավելի քան կրկնապատկել են իրենց հավաքական կարողությունը 2020 թվականի մարտից ի վեր:

«Օքսֆամը», սովորաբար, համաշխարհային անհավասարության մասին զեկույցը ներկայացնում է Դավոսում անցկացվող Տնտեսական համաշխարհային համաժողովի սկզբում:


«Համավարակի ընթացքում գրեթե ամեն օր մի նոր միլիարդատեր էր հայտնվում, մինչդեռ աշխարհի բնակչության 99 տոկոսի վիճակը վատթարանում էր միջազգային առևտրի, զբոսաշրջության ցածր մակարդակի պատճառով, ինչի հետևանքով 160 մլն մարդ հայտնվել է աղքատության մեջ»,- ասվում է զեկույցում:

Ըստ Forbes-ի ցուցակի աշխարհի ամենահարուստ մարդկանց տասնյակն ունի հետևյալ տեսքը. Իլոն Մասկ, Ջեֆ Բեզոս, Բեռնար Առնո, Բիլ Գեյթս, Լարի Էլիսոն, Լարի Փեյջ, Սերգեյ Բրին, Մարկ Ցուկերբերգ, Սթիվ Բալմեր և Ուորեն Բաֆեթ:

Նրանց ընդհանուր կարողութունը 700 մլրդ դոլարից հասել է 1.5 մլրդ դոլարի:
Դիտվել է 11287անգամ
Վերջին լուրեր