Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Հունվար / 2022 : 11-43

«Հայաստան»-ի էլիտար ֆոտոշարքը արել է Նաոմի Քեմփբելի լուսանկարի՞չը. որքան է այն արժեցել

«Ամռանը՝ խորհրդարանական ընտրություններից առաջ, «Հայաստան» դաշինքը հատկանշական ֆոտոշարք էր հրապարակել, որում քաղաքական ուժի ներկակացուցիչները սև և սպիտակ ֆիլտրով էին։

Այս ֆոտոշարքը շատ քննարկվեց, և ոչ միանշանակ ընդունվեց հասարակության կողմից։ Շատերը քննադատեցին՝ նշելով, որ այսկերպ ընդդիմադիր ուժը առաջ է տանում իշխանության՝ «սևերի և սպիտակների» թեզը։ Ինչպես նաև՝ հասարակության կողմից այս «էլիտար» ֆոտոշարքը վախ առաջացրեց, ժողովուրդի մոտ սպիտակ վերնաշապիկները վատ ասոցիացիաներ էին առաջացրել, և վստահություն ամրացավ, որ այս օսլայած վերնաշապիկներով պաշտոնյաները գալիս են կրկին իրենց թալանելու։



ArmDaily.am-ին հայտնի դարձավ, որ այս ֆոտոշարքի համար Հայաստան է հրավիրվել բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելի լուսանկարիչը։ Նրան կարողացել են գտնել Ռոբերտ Քոչարյանի կրտսեր հարս, երգչուհի Սիրուշոյի կապերի միջոցով։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս ֆոտոշարքի համար 100 հազար դոլարից ավել գումար է ծախսվել»,- գրում է լրատվամիջոցը։

Մանրամասները՝ սկզմնաղբյուր կայքում՝ ArmDaily.am-ում
Դիտվել է 47048անգամ
Վերջին լուրեր