02 / Մայիս / 2020 : 23-46

Երկու մահճակալ է պակասում. Կուրթանցի Մեխակի ընտանիքը տուն է ստացել, բայց դեռ չի տեղափոխվի

Կութանցի Մեխակին այսօր` մայիսի 2-ին, հանձնել են տան սեփականության վկայականը եւ բանալիները, այնուամենայնիվ, ընտանիքը դեռ չի կարողանա տեղափոխվել գույքի բացակայության պատճառով:

«Այսօր հլա դոմիկում ենք, չենք գնացել դեռ, դատարկ է մեջը ամբողջությամբ, դեռ չգիտենք ոնց անենք։ Էստեղ պոլերին էինք քնում, մահճակալ չունենք, մեզ երկու մահճակալ է պակասում: Էնտեղ, մեծ սենյակներ են, լավ, մեծ տուն է երկու հարկանի, երեք ննջասենյակ, մեծ զալ, միջանցք, սանհանգույցն է լավ սարքած, մնում է տան գույքը, մահճակալ, բան չունենք: Գույքի հարցը ուզում ենք մի ձեւ լուծենք, նոր գնանք, որ երեխեքը, մենք քնելու տեղ ունենանք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մխիթար Առաքելյանը:

Տունը Առաքլյանների համար գնել են արտերկրացի գործարարներ Անդրանիկ Ղազարյանը եւ Արմեն Սիրունյանը, որոնց ընտանիքն անձամբ չի ճանաչում, որոնց ընտանիքը չի էլ ճանաչում:

Այն գտնվում է նույն գյուղում, որտեղ բնակվում է ընտանիքը։ Երկհարկանի տունը նաեւ տնամերձ հողամաս ունի, որտեղ Մեխակը արդեն ծառեր ու ծաղիկներ է տնկել։ Առաքելյանների համար նոր տուն ունենալը մինչեւ վերջին պահը անհավատալի էր թվում, երբ ստացել են բանալիները:

«30 տարի ապրել ենք էս վիճակում, հիմա մեզ երանի ենք տալիս, հրաշք եղավ էլի։ Տաք ջուր, բաղնիք, որ չենք ունեցել, հիմա կունենանք»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ NEWS.am-ն ավելի վաղ անդրադարձել էր կուրթանցի երիտասարդի խնդրին: ՎարչապետՆիկոլ Փաշինյանը «Այո»-ի քարոզարշավի ընթացքում տան հարցով իրեն մոտեցած Մեխակին հանդիմանել էր, որ գնա եւ տուն ստեղծի ինքնուրույն, ասելով` առողջ տղա ես, աշխատի: Դեպքից հետո NEWS.am-ի նկարահանող խումբը այցելել էր Մեխակին եւ պարզել, որ նա ոչ միայն տան խնդիր ունի, այլեւ մի քանի առողջական` այդ թվում ողնաշարի գրիժա, ինչի պատճառն այն է, որ 15 տարեկանից ֆիզիկական ծանր աշխատանք է կատարել` ընտանիքին օգբելու համար: Մեխակի առողջական վիճակը վերջին շրջանում սրվել է եւ նա ի վիճակի չի աշխատել: Մեխակն իր եղբոր ընտանիքի հետ ապրում է վագոն տնակում, որտեղի խոնավության պատճառով տան անդամները պարբերաբար հիվանդանում են:

NEWS.am-ի անդրադարձը մեծ արձագանք գտավ հասարակության շրջանում: Շատ քաղաքացիներին Մեխակի ընտանիքին օգնելու ցանկություն հայտնեցին: Հրապարակումից հետո վարչապետը հրապարակային ներողություն խնդրեց Մեխակից:

Մեխակ Առաքելյանի հետ կարող եք կապվել հետեւյալ հեռախոսահամարով` 077936603:

Դիտվել է 68687անգամ
Վերջին լուրեր