Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Հունվար / 2022 : 09-41

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելում են «Եռաբլուր» պանթեոն (ուղիղ)

Հայաստանում հունվարի 28-ին նշում են Բանակի օրը՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ հոբելյանական տարեդարձն է։ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր պանթեոն:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով եւ ինքնամեկուսացել:

Եռաբուր են այցելել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պյմանագրի» բազմաթիվ պատգամավորներ:

Նշենք, որ 1990թ. սեպտեմբերին Հայաստանի Գերագույն խորհուրդը ՆԳՆ կառուցվածքում «Հատուկ գունդ» ստեղծելու որոշում ընդունեց, 1991թ. մայիսի 4-ին կառավարության որոշմամբ ստեղծվեց Պաշտպանության կոմիտեն, իսկ 1992 թվականի հունվարի 28-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության մասին» պատմական որոշումը՝ դրանով փաստելով Հայկական ազգային բանակի ստեղծումը: Հունվարի 28-ը տոն եւ ոչ աշխատանքային օր է հռչակվել արդեն 2001-ին:

Հայկական բանակի ձեւավորման կարեւորագույն փուլ է համարվում 1988-1992 թվականները, երբ ընթանում էր արցախյան պատերազմը, եւ ռազմական գործողություններում հիմնականում ներգրավված էին կամավորական ջոկատները:

Կարդացեք նաև առնչվող հրապարակումները՝

ԶՈՒ կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների՝ կորոնավիրուսով վարակվելու պատճառով

Բանակի 30-ամյակը չնշելու համար բոլորը քովիդ ընկան․ Մհեր Մկրտչյան
Դիտվել է 18289անգամ
Վերջին լուրեր