28 / Հունվար / 2022 : 17-41

Գիշերը Չինարիում անհանգիստ է եղել. թշնամին այս ուղղությամբ կրկին ակտիվացել է


MediaHub.am-ի հետ զրույցում Այգեձոր վարչական շրջանի ղեկավար Լորիս Միրզոյանը հայտնեց, որ կրակոցները եղել են ժամը 24:00-ից 1-ն ընկած ժամանակահատվածում և տևել են 15-20 րոպե, սակայն կրակոցները համայնքի մի հատվածում լսվել են, իսկ մյուս հատվածում՝ ոչ։

«Դիրքերից տղաներն ասացին, որ կրակոցները եղել են Չինարիի սահմանին տեղակայված դիրքերի ուղղությամբ։Փոխհրաձգություն է եղել, միայն հրաձգային զինատեսակներից են կրակել, մենք տուժածներ չունենք», - ասաց մեր զրուցակիցներից մեկը։

Նրա խոսքով` կրակի դադարից հետո նոր կրակոցներ չեն եղել, իսկ վերջին անգամ թշնամին սահմանի այս հատվածում հրադադարի ռեժիմը խախտել էր մոտ մեկ ամիս առաջ։

MediaHub.am

Դիտվել է 18440անգամ
Վերջին լուրեր