Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Հունվար / 2022 : 09-33

Եռաբլուրում լուլուակերպ արարածների քրքջալուց մի զարմացեք. նիկոլին սատարողը ո՞նց կարա հարգի Եռաբլուրն ու իմանա հայրենիքի համար զոհված տղու արժեքը


Եռաբլուրում քպ-ական պատգամավորներից մեկն ինչքան ուժ ուներ ծամոն էր որոճում տեսախցիկի առջև, էն թուրքի առջև խոնարհվող լուլուն էր մինչև ականջները բերանը բացել, հռհռում, կողքից էլ ջան-ջիգյար վիճակներ էին, էքսկուրսիա էին եկել...

Ես չեմ զարմանում էս ամենից։ Ես արդեն չեմ էլ ջղայնանում էս ամենից. վեհ բաները քպ-ական էժան զանգվածից պետք չի ակնկալել, չի լինելու։

Ես կզարմանայի, եթե լուլուն ու մնացյալ քպ-ականները միամիտ հուզվեին Եռաբլուրում։ Ես կզարմանայի, եթե նրանք ծնկեին ու հատ-հատ ներողություն խնդրեին զոհված տղերքից, նրանց ծնողներից։ Ես շատ կզարմանայի, եթե լուլուակերպ արարծներին Եռաբլուրում տեսնեի ոչ միայն այս օրերին ու ոստիկաններով շրջապատված, այլև տարվա մյուս օրերին, մենակ, առանց վախի։

Պատերազմից հետո 1,5 տարի ա սրանք ամենօրյա ռեժիմով մեզ ապացուցում են, թե ոնց են վերաբերվում Արցախին, հայրենիքի համար զոհված տղերքին ու Եռաբլուրին ընդհանուր առմամբ։

Ով հասկացել ա՝ հասկացել ա, իր հետևությունն արել ա, սրանց գնահատականը տվել ա, իսկ ովքեր իրենց դրել են ռետինե խողովակի՝ շլանգի տեղ ու դեռ հույս ունի, ձեզ ել համոզում են, որ «հեսա-հեսա սաղ դզվելու ա, ամեն բան լավ ա լինելու», դրանք հավասարապես կիսում են սրանց վարքն ու հայացքները, դրանք հավասարապես կիսում են Եռաբլուրի պատասխանատվությունը։

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից
Դիտվել է 89332անգամ
Վերջին լուրեր