29 / Հունվար / 2022 : 18-47
Առաջին անգամ 12 հայկական ԲՐԵՆԴԵՐ՝ Աթենքի նորաձևության միջազգային ցուցահանդեսին։
ՊԱՏՐԱՍՏԵՑ ՝ ՄԱՐԻԱ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ
Հունվարի 27-30ը Աթենքի նորաձևության միջազգային ցուցահանդեսին առաջին անգամ կմասնակցեն հայ դիզայներներ և տեքստիլ արտադրողներ 12 հայկական ապրանքանիշերով (բրենդեր)՝ միասնական տաղավարում ներկայացնելով իրենց ամառային հավաքածուները «Athens Metropolitan Expo» ցուցահանդեսների կենտրոնում։
Հունաստանում Հայաստանի դեսպան պրն. Տիգրան Մկրտչյանը այցելել, ողջունել եւ մաղթանքներ է ուղղել ցուցահանդեսի մասնակիցներին։ Այս մասին հաղորդագրություն են հրապարակել Հունաստանում Հայաստանի դեսպանության դիմատետրի պաշտոնական էջում։
«Հունվարի 28 -ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը այցելեց հունվարի 28-31-ը Աթենքում կայացող նորաձևության միջազգային ցուցահանդեսին առաջին անգամ մասնակցող 12 հայկական բրենդերի /հայ դիզայներներ և տեքստիլ արտադրողների/ հայկական տաղավար։
Դեսպան Տիգրան Մկրտչյանը ողջունեց հայկական պատվիրակության ներկայացուցիչներին` մաղթելով ամենայն հաջողություն եւ հետագա համագործակցության հեռանկարային ձեռքբերումներ։ Դեսպանը ծանոթացավ ցուցադրվող ապրանքատեսակներին եւ զրուցեց հայ դիզայներների հետ։ Զրույցի ընթացքում քննարկվեցին բազմաբնույթ հարցեր կապված հայկական տեքստիլ արտադրանքը ԵՄ արտահանելու վերաբերյալ։ Դեսպան Տիգրան Մկրտչյանը իր կողմից հավաստիացրեց հնարավորինս աջարկցելու եւ հետագա ծրագրերին նպաստելու իր պատրաստակամության վերաբերյալ»։
Համաձայն տեղեկատվության, նախատեսվում են նաև հանդիպումներ ոլորտի ներկայացուցիչների հետ, այցեր տեքստիլ գործարաններ Աթենք ուսումնական և համագործակցության փոխանակման այցի շրջանակներում՝ հնարավորություն ընձեռելով հայ արտադրողներին միջազգային նոր շուկա մուտք գործել։
Հունաստանի հագուստի արդյունաբերության միավորման (HCIA) հետ համատեղ իրականացվող «Textile Alliances» նախաձեռնության շրջանակներում՝ միջոցառումը իրականացնում է Աթենքի նորաձևության և դիզայնի պալատը. այն ֆինանսավորվում է «ԵՄ-ն Բիզնեսի համար» ծրագրի շրջանակներում։
Այցելուների համար հայկական տաղավարը բաց է լինելու մինչեւ կիրակի՝ հունվար 30ի երեկոյան։
https://www.athensfashiontradeshow.gr/en/
Fashion and Design Chamber of Armenia
Για πρώτη φορά, στην Αθήνα, από 27 έως 30 Ιανουαρίου, δώδεκα Αρμενικές μάρκες, Αρμένιοι σχεδιαστές και παραγωγοί υφασμάτων θα συμμετάσχουν με κοινό περίπτερο στη Διεθνή Έκθεση Μόδας της Αθήνας, παρουσιάζοντας τις καλοκαιρινές τους συλλογές.
Η εκδήλωση διοργανώνεται από το Επιμελητήριο Μόδας και Σχεδιασμού από κοινού με τον Σύνδεσμο Ελληνικής Βιομηχανίας Ένδυσης (HCIA), στο πλαίσιο της πρωτοβουλίας Textile Alliances, που χρηματοδοτείται από το πρόγραμμα της Ευρωπαϊκής Ένωσης για τις Επιχειρήσεις (EU4Business: Connecting Companies).
Κατά την επίσκεψη στην Αθήνα, στο πλαίσιο της εκπαιδευτικής ανταλλαγής και συνεργασίας, προγραμματίζονται επισκέψεις σε εργοστάσια κλωστοϋφαντουργίας, καθώς και συναντήσεις με εκπροσώπους του κλάδου. Αυτό θα επιτρέψει στους Αρμένιους παραγωγούς να εισέλθουν σε μια νέα διεθνή αγορά.
Πρεσβεία της Αρμενίας στην Ελλάδα
For the first time 12 Armenian brands (designers & textile companies) will participate in Athens fashion trade show from January 27 to 30 under unified Armenian pavilion for presenting their summer collections to international buyers.
The project has been initiated by the Fashion Design Chamber and Hellenic Clothing Industry Association (HCIA) Textiles & Clothing Design Lab in Athens in the framework of study and collaboration exchange visit to Athens funded by the EU4Business: Connecting Companies "Textile Alliances" Project.
As part of the study visit educational-cooperation exchange and business networking will be facilitated by the project where Armenian representatives are going to visit garment manufactures, textile factories, have meetings with representatives of the sector for showcasing their collections, networking with the wider fashion community.
Fashion and Design Chamber of Armenia
Embassy of Armenia in Greece