31 / Հունվար / 2022 : 11-02

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողը ձերբակալվել է՝ կասկածվում է բռնաբարության և մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը ձերբակալվել է Մանչեսթերի ոստիկանության կողմից։

ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Daily Mail-ը։

20-ամյա ֆուտբոլիստը կասկածվում է բռնաբարություն գործելու և մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ։

Ֆուտբոլիստի ընկերուհին՝ Հարիեթ Ռոբսոնն երեկ ֆուտբոլիստին բռնության մեջ էր մեղադրել՝ լուսանկարներ հրապարակելով։ Դրանից հետո ՄՅՈՒ-ն հայտարարել էր, որ անորոշ ժամանակով ֆուտբոլիստը հեռացվել է մարզումներից և խաղերից։
Դիտվել է 41745անգամ
Վերջին լուրեր