02 / Փետրվար / 2022 : 03-17
«Համոզված եղիր, որ ես կվախենայի, եթե չլսեի քո զռոցը»։

Եզոպոս
ԱՌՅՈՒԾԻ ՄՈՐԹԻ ՀԱԳԱԾ ԷՇԸ
պատգամ-խրատ

Էշը վրան քաշեց առյուծի մորթին և հետ ու առաջ քայլեց, վախեցնելով անխելք կենդանիներին: Նախանձելով աղվեսին, էշը նրան էլ ուզեց վախեցնել, բայց աղվեսը լսեց էշի զռոցը և ասաց. «Համոզված եղիր, որ ես կվախենայի, եթե չլսեի քո զռոցը»:

Այդպես էլ որոշ տգետներ շինծու գոռոզությամբ քթերը տնկում են, բայց հենց որ սկսում են խոսել, մատնում են իրենց:

ԵԶՈՊՈՍ ԻՄԱՍՏՈՒՆԻ ԱՌԱԿՆԵՐԻՑ
Author's cover photo
Ամսաթիվ 02 / Փետրվար / 2022 : 03-17
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 61848անգամ
Վերջին լուրեր