Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Փետրվար / 2022 : 18-55

Մեկնարկեց Երևան-Ստամբուլ-Երևան ուղիղ չվերթը (լուսանկարներ)


Փետրվարի 2-ից վերականգնվել է Երևանի և Ստամբուլի միջև օդային հաղորդակցությունը: Մեկնարկել են FLYONE ARMENIA ավիաընկերության Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով ոչ կանոնավոր պարբերական չվերթները: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ավիաընկերության ֆեյսբուքյան էջից։

Փետրվար և մարտ ամիսներին Երևան-Ստամբուլ չվերթները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Ստամբուլ» միջազգային օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Ապրիլ ամսից նախատեսվում է ավելացնել չվերթների քանակը: Ընկերությունը կիրականացնի շաբաթական 3 չվերթ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին: Տոմսերի արժեքը սկսվում է 39 եվրոյից, իսկ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 34 եվրոյից։
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ նաև աշխարհահռչակ հայազգի լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքների ժամանակավոր ցուցահանդեսի բացումը: Պոլսահայ լուսանկարիչ-լրագրող Արա Գյուլերը, ում կոչում էին «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ», քսաներորդ դարի լավագույն լուսանկարիչներից մեկն է:
Դիտվել է 20898անգամ
Վերջին լուրեր