03 / Փետրվար / 2022 : 10-12

Ոսկեպար-Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է լինելու

Ոսկեպար-Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է լինելու: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, որում ասվում է․

«Փետրվարի 3-ին ժամը 10։00-11։00, Մ-16 (Մ-4)-Ոսկեպար-Նոյեմբերյան-(Մ-6) միջպետական ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրին (մուտք Նոյեմբերյան) «Լևոն Երկրորդ» ՍՊԸ-ի կողմից իրականացվելու են քարաթափման աշխատանքներ, ինչի պատճառով ավտոճանապարհը փակ է լինելու։

Պատճառված անհանգստության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Դիտվել է 7323անգամ
Վերջին լուրեր