04 / Փետրվար / 2022 : 16-02
«Ազատ չէին հագնելու ինչպես կ՛ուզեին, վարվելու ինչպես հարմար կը գտնեն». Զաբել Եսայան
Զաբել Եսայան

«Ժամերով կ՛առանձնանայի սենյակս և կը կարդայի։ Ուրիշ հարցեր ու խնդիրներ սկսան ինձ զբաղեցնել և առաջին հերթին իմ դպրոցական ընկերուհիներուս և դեռ շատ ուրիշ ծանոթ բարեկամուհիներու դրությունը, որոնք հակամարտության մեջ էին ոչ միայն հասարակության կարծիքին հետ, այլև իրենց ընտանիքին, իրենց ծնողներուն և գլխավորապես իրենց հոր հետ։
Այս նորահաս աղջիկները առանձին դուրս չէին կրնար ելլել, անոնցմե ոմանք ստիպման տակ էին ամուսնանալու այնպիսի մարդոց հետ, որոնց նկատմամբ ատելություն ու արհամարհանք ունեին։ Ազատ չէին հագնելու ինչպես կ՛ուզեին, վարվելու ինչպես հարմար կը գտնեն, վերջապես անոնք զրկված էին ամենատարրական ազատություններե և կզգային, որ ուշ թե կանուխ պիտի մտնին ծնողական ցանկապատին մեջ, ուրկե դուրս գալու ու նոր կյանք մը ստեղծելու ցանկությունը ունեցած էին»։


«․․․ այդ աղջիկները կը համարեին, որ ես բացառիկ դրության մեջ եմ, քանի որ լուսավորյալ հայր մը ունիմ, որ ինձ արգելք չի հանդիսանար։ Խնդիրն այն էր, որ ես առանց երկար-բարակ մտածելու սովոր էի գործնականապես պայքարիլ արգելքներու դեմ, երբ անոնք ներկայանային և հորս ազատախոհությունը բավական չէր իմ ճանապարհես հեռացնելու այն բոլոր արգելքները, որ հետամնաց մտայնությամբ քաղքենի հասարակությունը ճնշիչ կերպով կը դներ ամենուս վրա։ Կյանքը ինձ ցույց տված է, որ այդ պայքարը անողոք էր և շարունակական»։

«Սիլիհտարի պարտեզներ»

Նկար՝ ԶԱԲԵԼ ԵՍԱՅԵԱՆԻ ձեռքի աշխատանքը
Author's cover photo
Ամսաթիվ 04 / Փետրվար / 2022 : 16-02
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 17150անգամ
Վերջին լուրեր