05 / Փետրվար / 2022 : 16-45

Ամերիկացի զինվորականները ժամանել են Լեհաստան

ացյալ Նահանգներից առաջին զինծառայողները փետրվարի 5-ին ժամանել են Լեհաստան: Այս մասին հայտնում է Լեհաստան հեռագրական գործակալությունը:

Զինվորների ու սպաների տեղափոխող ամերիկյան ռազմական ինքնաթիռը վայրէջք է կատարել Յասենկա օդանավակայանում:

Գործակալության տվյալներով՝ նախօրեին՝ փետրվարի 4-ին նույն օդանավակայանում վայրէջք էին կատարել նախնական խմբին տեղափոխող ամերիկյան ութ ինքնաթիռ: Խմբի նպատակն էր Լեհաստանում ամերիկացի զինվորականների լոգիստիկ ապահովումը:

Ընդհանուր առմամբ Լեհաստան տեղափոխվելու է 1700 զինվոր ու սպա: Ավելի վաղ այստեղ էր տեղափոխվել ամերիկյան ռազմական տեխնիկան:
Դիտվել է 6554անգամ
Վերջին լուրեր