Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Հունվար / 2020 : 10-06

Ամեն ինչի վրա պետք է աշխատել, առաջինը՝ ինքդ քո վրա, ամեն օր պիտի զարգանաս. Հարություն Մանուկյան  

«Բիզնես Ելակետ» հաղորդաշարի հյուրն է «Պիցցաբերի» հիմնադիր Հարություն Մանուկյանը: 

-Ինչու՞ ընտրեցիք սննդի ոլորտը և ո՞րն է այս ոլորտի առավելությունը:  

Մարդու կյանքում անփոխարինելի մաս է կազմում սնվելը, և եթե մատակարարես որակյալ սնունդ՝ հնարավորություն ունես ստանաս եկամուտ: 

-Ինչպե՞ս ծագեց գաղափարը և ինչու՞ հենց պիցցա:  

Իսկզբանե հիմնվելով ժամանակին տեսած շատ ֆիլմերի վրա, որ Ամերիկայում, Իտալիայում տարբեր տեսակի, տարբեր չափսերի, տարբեր ձևերի, տեսքի, տարբեր՝ չգիտեմ թիվ, տառ, նկար, ինչ-որ պիցցաներ կան, ես որոշեցի հիմքը դրա վրեն դնեմ: Իհարկե ժամանակի ընթացքում արդեն պարզ դարձավ, որ հայկական շուկայում նաև պահանջարկ կա, որպեսզի ունենանք նաև տաք սնունդներ, ապուրներ, խորոված`ամեն տեսակի սնունդ, այս պահին մենք արդեն պատրաստում ենք և մատակարարում ենք: Ինչևէ ամեն ինչ սկիզբ առավ հենց նրանից, որ պիցցայի ողջ տեսականին մենք կարողանանք ստանանք ու այսօր քայլեր ենք արել դրա համար, այսօր արդեն թե հաստ, թե բարակ, թե տարբեր տեսքի՝ ասենք մարտի 8-ին 8 թվի պես պիցցա ունեինք, Վալենտինի օրը սրտիկ պիցցա ունեինք ու տառեր, տարբեր պիցցաներ պատրաստում ենք:

Մենք կենտրոնացած ենք նրա վրա, որ առցանց սնունդը, առաքումով սնունդը՝ պատվերները կարող են տալ թե՚ հեռախոսոսազանգով, թե՚ կայքով, թե՚ ֆեյսբուքյան մեր էջով, թե՚ «menu.am»-ի օգնությամբ, բայց ամեն դեպքում՝ առցանց կարող են նաև պատվիրել, ստեղից վերցնել իրենց պատվերը և տանել: 

 

-Ձեր առավելությունները:  

Եթե հնարավոր ա պատրաստել որակյալ սնունդ՝ համով, և ամեն բաղադրատոմսերը թարմ ունենալով պատրաստում ես մի գնով, դու կարող ես վաճառել շատ տարբեր գներով ու մեր շուկայում մարդիկ որոշում են միանգամից հարստանալ, այսինքն՝ միանգամից թանկ գներով մտնել շուկա:

Բայց չնայած դրան, հնարավոր է նաև էժան գնով, ու մենք շեշտը հենց դրա վրա ենք դրել, որ համեղ, ճիշտ ժամանակին հասնող սնունդ, միշտ թարմ բաղադրատոմսերով, բայց համեմատած ավելի հարմար գներով՝ ժողովրդի համար: 

-Առաջիկա անելիքները: 

Մոտակա մի տարվա պլանում մտնում ա դեռ զարգացնել առցանց սնունդը, այսինքն՝ հնարավոր ա նոր ֆիլյալ բացել, որը որ հնարավորություն կտա արդեն, ասենք՝ ավելի Երևանի, մյուս տարածաշրջաններում արագ ժամանակում հասնել, արագ ժամանակում մատուցել տաք սնունդը, բայց դեռ չենք մտածում բացել հիմնական էն, ինչի համար էս ամեն ինչը ստեղծվել է: Ստեղծվել է նրա համար, որ մի օր, մի ռեստորան լինի, մի կետ լինի, որտեղ որ էս ամեն ինչը արդեն կարողանանք մատակարարել:  

-Ովքե՞ր են Ձեր գործընկերները:  

Սննդի առաքման բավականին մեծ տեսականի ունեն, որոնք որ առաքում են, եթե օրինակ բերեմ, չգիտեմ, եթե պեպերոնի պիցցա գոյություն ունի, մենք պեպերոնի երշիկը վերցնում ենք հենց իտալական՝ ամենաիսկական պեպերոնի երշիկը, չնայած նրան, որ ինքը շատ թանկ ա, բայց աշխատում ենք ամեն ինչը լինի բարձր որակով: Այս պահին գործընկերներից հիմնականում համագործակցում ենք «menu.am»-ը, ինչի ոչ՝ «big lemon»-ը՝ կարող են այդտեղից պատվերներ տալ: Մնացածը արդեն սննդի առաքման հետ կապված: 

 

-Հաճախորդների քանակի աճ նկատվու՞մ է:

Սպառողների աճը ավելանում է օր օրի, շատ նկատելի ա, ու բոլոր էն ակցիաները, բոլոր էն գովազդային քայլերը որոնք, որ մենք անում ենք, իրանք ռեալ ազդեցություն են տալիս, ու դա զգալիորեն աճում է, եթե մի ժամանակ մենք կարող էինք մեկ կամ մի քանի խոհարարով, հիմա երեք խոհարարը՝ պարտադիր ամեն օր աշխատում են, որպեսզի հասցնեն բոլոր պատվերերը: 

-Ինչպե՞ս օնլայն պատվիրել:  

Մի քանի բառ էլ ասեմ ֆեյսբուքյան էջի մասին: Մենք ընդեղ ունենք բաժին՝ shop, որտեղ որ խանութի մասն ա, մտնում եք, այնտեղ հնարավոր ա տեսնել և գները, և բոլոր բաղադրատոմսերը սննդի: Դրա համար ֆեյսբուքյան էջով էլ ա շատ: Էսօր ակտուալ ա, մարդիկ սովոր են, ասենք ցանցային ինչ-որ համակարգված և առևտուր անեն, և՚ շփվեն, և՚ այլն: Ինչն ա առավելությունը իմ կայքի որը, որ երկար ժամանակ պատրաստում էի, մենք ունենք ընդեղ կոնստրուկտոր բաժին, որտեղ որ պիցցան է նկարած՝ դատարկ խմորը ու վրեն հնարավոր ա ավելացնել բաղադրատոմսերը, այսինքն՝ դու ընտրում ես, եթե քեզ պետք ա հավի դոշ, հավի դոշ՝ երկու անգամ կարող ես մեծ բաժին վերցնես, պանիր կարող ես ավելացնել, ամեն ինչ, ինչ բաղադրատոմս ունեմ իմ պիցցաների մեջ դու կարող ես անհատական քո պիցցան հավաքել կոնստրուկտորով և այդ ժամանակ զամբյուղում երևում է պիցցայի գինը, որը որ հավաքվել ա:

Իմ կարծիքով դա Հայաստանում առաջի դեպքն ա, որ այդպիսի կայք ունենք մենք ու դրանով ավելի հեշտացնում ա, այսինքն՝ չես նստում մտածում բաղադրատոմսը կարդամ, տեսնեմ էս ինչ պիցցայա, չէ, միանգամից հավաքում ես էն, ինչը դու սիրում ես ու պատվիրում ես՝ շատ հեշտ, շատ արագ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Author's cover photo
Ամսաթիվ 22 / Հունվար / 2020 : 10-06
Հրապարակման հեղինակ՝ Սուսաննա Գևորգյան

Լրագրող, հաղորդավարուհի։ 2017 թ-ից աշխատում է Ելակետ լրատվական գործակալությունում /Yelaket.am/ որպես լրագրող։ 2018 թվականից վարում է Yelaket TV-ին պատկանող մի շարք հաղորդաշարեր։ 2019 թվականից Yelaket.am լրատվական կայքի գլխավոր խմբագրի օգնականն է։ 2020 թվականից «Media association»-ի տնօրենի օգնականն է։

Դիտվել է 7503անգամ
Վերջին լուրեր