Այսօրվանից նոր փոփոխություններ են տեղի ունենում արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում․ մանրամասներ

Այսօրվանից նոր փոփոխություններ են տեղի ունենում արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում։
Մասնավորապես, տեղաշարժի իրավունքի մասով՝
Հանվում են ազատ տեղաշարժման սահմանափակումները, միջմարզային սահմամնափակումները, այսինքն տեղաշարժման թերթիկի կարիք այլևս չկա:
Շարունակում է գործել հանրային տրանսպորտի արգելքը:
Տնտեսական սահմանափակումների մասով՝ արդեն գործող տեսակներին ի լրումն թույլատրվում են՝
Ամբողջ մշակող արդյունաբերությունը, այդ թվում՝ տեքստիլը, կահույքը, կոշիկը, պոլիգրաֆիան և այլն,
Շինարարության ավարտական փուլի աշխատանքները,
Մեծածախ և մանրածախ առևտուրը, սակայն՝ միայն մասնագիտացված ու ոչ մասնագիտացված խանութներում ու կրպակներում: Մոլերը, առևտրի կենտրոնները և շուկաները շարունակում են փակ մնալ, դրանցում կարող են գործել միայն սննդամթերքի ու գյուղատնտեսական արտադրանքի վաճառքի կետերը, դեղատները,
Հանրային սննդի կազմակերպման մասով՝ ռեստորանների, բարերի, սրճարանների, պանդոկների գործունեությունը բացառապես բացօթյա տարածքում,
Տեղեկատվության և կապի ոլորտն ամբողջությամբ,
Բուսաբանական և կենդանաբանական այգիների ու բնության հատուկ պահպանվող տարածքների, արգելոցների գործունեությունը,
Սպորտային ակումբների ու օբյեկտների գործունեությունը՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությամբ սպորտային միջոցառումների անցկացման և մարզումների իրականացման համար:
Անհատական ծառայություններից՝ լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունները, վարսավիրանոցների, գեղեցկության սրահների, մարմնի խնամքի ծառայությունները: