Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Փետրվար / 2022 : 10-21

ԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքները. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովը շարունակում է փետրվարի 8-ին մեկնարկած հերթական նիստի աշխատանքները:

Նախ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված նախագծերը, այդ թվում՝ տուգանման բալային միավորները վերացնելու վերաբերյալ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքերի նախագծերը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:

Այնուհետև խորհդարանը կանցնի օրակարգային մյուս հարցերի քննարկմանը: Օրակարգում են «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին, «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և մի շարք այլ օրենքների նախագծեր:

Նիստի եզրափակիչ հատվածում խորհրդարան կժամանեն ՀՀ կառավարության անդամները, որոնք կպատասխանեն պատգամավորների հարցերին:
Դիտվել է 4320անգամ
Վերջին լուրեր