09 / Փետրվար / 2022 : 16-35

Ռոնալդուն 5 խաղում անընդմեջ գոլ չի խփում. 12 տարում առաջին անգամ

ական «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 5 խաղում անընդմեջ գոլ չի խփում։ Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 1։1 հաշվով է խաղացել «Բարնլիի» հետ։ Ռոնալդուն փոխարինման էր դուրս եկել երկրորդ խաղակեսում։

Ռոնալդուն նախորդ անգամ 5 խաղում անընդմեջ գոլ չէր խփել 2010 թվականին, հաղորդում է Sky Sports-ը։

«Մանչեսթեր Յունայթեդը» (23 խաղ) 39 միավորով 5-րդն է եւ 1 միավոր է հետ չորրորդ տեղում ընթացող «Վեստ Հեմից» (24 խաղ)։ «Բարնլին» (20 խաղ) եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 14 միավոր։
Դիտվել է 4782անգամ
Վերջին լուրեր