10 / Փետրվար / 2022 : 17-16

La Repubblica-ն Մխիթարյանին լավագույնն է ճանաչել «Ռոմայի» կազմում՝ «Ինտերի» դեմ խաղում

Հենրիխ Մխիթարյանը բավականին բարձր գնահատականի է արժանացել «Ռոմա»-«Ինտեր» խաղում: La Repubblica-ն Մխիթարյանին լավագույնն է ճանաչել «Ռոմայի» կազմում՝ նրա խաղը գնահատելով ամենաբարձր՝ 7 միավորով: Corriere dello Sport-ը և IL Messaggero-ն ևս Մխիթարյանին տվել են բարձր՝ 6,5 գնահատականը: Իտալական մյուս հեղինակավոր պարբերականները հետևյալ կերպ են գնահատել Մխիթարյանի խաղը՝ La Gazzetta dello Sport` 6 միավոր, Corriere della Sera` 5,5 միավոր, IL Tempo` 5,5 միավոր:


Հիշեցնենք, որ Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Ռոման» 0-2 հաշվով զիջել է «Ինտերին» և ավարտել ելույթներն այս մրցաշարում: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Դիտվել է 11209անգամ
Վերջին լուրեր