11 / Փետրվար / 2022 : 09-57

Եռակի օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը դարձավ 93 տարեկան

Սպորտային մարմնամարզության Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը դարձավ 93 տարեկան։

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան շնորհավորել է լեգենդար մարզիկին ծննդյան տարեդարձի (փետրվարի 11) կապակցությամբ եւ մաղթել քաջ առողջություն։

«Օլիմպիական Խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը դարձավ 93 տարեկան: Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի ողջ անձնակազմը ի սրտե շնորհավորում է ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթում քաջ առողջություն»,- նշված է ֆեդերացիայի շնորհավորանքում։

Yelaket.am-ի խմբագրակազմը ջերմորեն շնորհավորում է լեգենդար մարզիկին՝ ծննդյան օրվա կապակցությամբ՝ մաղթում քաջ առողջություն և երկար տարիների կյանք։
Դիտվել է 13946անգամ
Վերջին լուրեր