Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Փետրվար / 2022 : 11-46

ԱՄՆ-ն կհայտարարի Ուկրաինայում իր դիվանագետների տարհանման մասին. AP

Միացյալ Նահանգները պատրաստվում է տարհանել Կիևում իր դեսպանության աշխատակիցներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Լրատվական գործակալության տվյալներով՝ ԱՄՆ պետդեպարտամենտը փետրվարի 12-ին հայտարարելու է այն մասին, որ դիվանագիտական ներկայացուցչության բոլոր աշխատակիցները պետք է լքեն Ուկրաինան՝ կապված այդ երկիր Ռուսաստանի կողմից նախապատրաստվող հնարավոր ներխուժման հետ:

ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունից ՏԱՍՍ-ին դեռևս չեն պատասխանել թեմայի հետ կապված հարցմանը:

Associated Press-ի աղբյուրի տեղեկությամբ՝ ամերիկացի փոքրաքանակ դիվանագետների խումբը կարող է մնալ երկրում, սակայն նրանք տեղափոխվելու են դեպի Արևմուտք՝ Ուկրաինայի ու Լեհաստանի սահման:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանըհայտարարել էր, որ ԱՄՆ-ն կրճատելու է Ուկրաինայում իր դեսպանության անձնակազմը: Նա նաև կոչ էր արել այդ երկրում գտնվող ամերիկացիներին առաջիկա 24-48 ժամերի ընթացքում հնարավորինս շուտ լքել Ուկրաինան:

Դիտվել է 5083անգամ
Վերջին լուրեր