12 / Փետրվար / 2022 : 18-15

Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը հիանալի ելույթ ունեցան, հաղթահարեցին որակավորման փուլն ու հանդես կգան ազատ ծրագրում (լուսանկարներ)

16 տարի անց Հայաստանն Օլիմպիական խաղերում առաջին անգամ մասնակից ունեցավ գեղասահքում։

Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը հիանալի ելույթ ունեցան Պեկին-2022-ի ռիթմիկ պարերի կարճ ծրագրում և մրցավարների կողմից գնահատվեցին 65. 87 միավորով։

Թինան ու Սիմոնը հաղթահարեցին որակավորման փուլն ու հանդես կգան ազատ ծրագրում։

Նրանց հաջորդ մեկնարկը փետրվարի 14-ին է։

Yelaket.am-ը տեղեկացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Դիտվել է 66290անգամ
Վերջին լուրեր