04 / Մայիս / 2020 : 15-09

Ազգային ժողովում վարակակրի կոնտակտ կա, որը մեկուսացվել է. Արսեն Թորոսյան

Ազգային ժողովում ընթանում է առողջապահության եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում.

«ԱԺ-ում չկա վարակակիր, կա կոնտակտ, որը ԱԺ-ի աշխատակից է։ ԱԺ-ի աշխատակիցը մեկուսացվել է։ Այդպես արվում է ցանկացած տնտեսվարող սուբյեկտում։ Կարող է Առողջապահության նախարարությունում էլ լինել վարակակրի կոնտակտ, որը կմեկուսացվի, ինչպես մնացած տեղերում։ Տնտեսվարող սուբյեկտի անունը ոչ մի բան չի փոխում գործողությունների առումով»:

 

Դիտվել է 15820անգամ
Վերջին լուրեր