19 / Փետրվար / 2022 : 09-46

Ջո Բայդենը թարմացված տեղեկություն կներկայացնի Ուկրաինայի շուրջ ճգնաժամի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թարմացված տեղեկություն կներկայացնի Ուկրաինայի շուրջ ճգնաժամի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի«-ն, նման հայտարարություն է տարածել Սպիտակ տունը:

«Նախագահը թարմացված տեղեկատվություն կներկայացնի զսպման և դիվանագիտության մեր շարունակվող զսպող ջանքերի, ինչպես նաեւ Ուկրաինայի սահմանին Ռուսաստանի զորքի ավելացման մասին», - նշված է ԱՄՆ նախագահի գրաֆիկում:

Նշվում է, որ հայտարարությանը կնախորդի Բայդենի հեռախոսազրույցը ԱՄՆ-ի դաշնակից երկրների ղեկավարների հետ, որը նույնպես նվիրված կլինի Ուկրաինայի խնդրին:

Դիտվել է 7580անգամ
Վերջին լուրեր