Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Փետրվար / 2022 : 10-29

Ռուսաստանն առաջիկա շաբաթվա ընթացքում ներխուժելու է Ուկրաինա. Բայդեն

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է առաջիկա օրերին ներխուժել Ուկրաինա: Այս մասին նա խոսել է փետրվարի 18-ին՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը:

Լրագրողի հարցին, թե արդյոք վստահ է, որ «նախագահ Պուտինը մտադիր է ներխուժել Ուկրաինա», Բայդենն ասել է՝ այո: Հարցին, թե արդյոք դա ենթադրում է, որ Վաշինգտոնը դադարեցնում է Մոսկվայի հետ դիվանագիտական փոխգործակցությունը, Բայդենը բացասական պատասխան է տվել:

Լրագրողների խնդրանքին՝ հստակեցնելու, թե ինչ հիմնավորումներ կան ենթադրելու, որ Պուտինն առհասարակ դիտարկում է ներխուժման հնարավորությունը՝ ԱՄՆ նախագահն ասել է. «Մենք ունենք էական հետախուզական ներուժ»:

Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ «ռուսական ուժերը ներկայում շրջափակել են Ուկրաինան Բելառուսի կողմից»: «Մենք հիմքեր ունենք կարծելու, որ ռուսական ուժերը ծրագրում են և մտադիր են հարձակվել Ուկրաինայի վրա առաջիկա շաբաթվա ընթացքում: Մենք կարծում ենք, որ նրանք որպես թիրախ կընտրեն Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը, որտեղ բնակվում է 2.8 մլն անմեղ մարդ»,- նշել է Բայդենը:

Դիտվել է 12287անգամ
Վերջին լուրեր