22 / Փետրվար / 2022 : 09-40
Խնդրում եմ կարդան միայն պետական մտածողություն ունեցող մարդիկ. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ
Սիրանույշ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Խնդրում եմ կարդան միայն պետական մտածողություն ունեցող մարդիկ.
Գրում եմ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ, այն է՝ պատերազմում զոհված զինվորների եղբայրները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից:
90-ականների պատերազմից հետո, իմ ընկերները, ում ընտանիքներում զոհ է եղել՝ հայր, հորեղբայր, մորեղբայր, պապիկ, մեծ եղբայր, բացարձակ ուրիշ արժեհամակարգի ու գաղափարի տեր մարդիկ ենք մեծացել մեր աչքի առաջ, իրենք ռևանշով, Արցախի ազգային դիմագծով են մեծացել, իրենք ամենաշատն են իմացել հայրենիքի, պետականության գինն ու արժեքը ու մեզ միշտ վարակած են պահել այդ մթնոլորտով:
Մի քանի դեպք պատմեմ.
Ընկերուհուս եղբորը՝ ում հայրը կյանքն է տվել 90-ականների պատերազմին, ով հորը համարյա չի տեսել, հուլիսյանի օրերի «Անվախ» դիրքից չէինք կարողանում իջեցնել, ինքն ասում էր ով պետք է այստեղ լինի՝ եթե ոչ ես, ինքն ասում էր ես արյան կանչ ունեմ իմ սրտում, վրեժի զգացում ունեմ։
Իմ լավ ընկերը՝ ով չծնված հայրը զոհվել էր, դիրքի, հրացանի, հայրենիքի հիվանդ է, մի անգամ սահմանային լարվածության օրերին ասացի Ձեր տան լույսն ես, մեզ խայտառակ մի արա, քո կյանքը կարևոր է մեզ համար առավել, ասաց ես վրեժ պետք է լուծեմ ընկերներ ջան, թե չէ այս զգացումով սաղ կյանք չեմ կարող ապրել..
3 անգամ Արցախ մեկնող կամավորների մեքենայից մի կերպ իջեցրել ենք իրեն, ինքն էլի գնացել է։
Ասելս ինչ է.
Գլխիս հայրենասիրական ճառեր չկարդաք, ոչ էլ հումանիզմ կսովորեցնեք, չեմ կարծում լինի գեթ մեկ հայ՝ նաև այս գրածս կարդացող, ով ցանկանա, որ զոհված զավակ ունեցող ընտանիքում դարձյալ կորուստ լինի՝ ցանկացած ձևով։ Ընդհակառակը, այդ ընտանիքներում ցանկացած փոքր ու մեծ ձեռքբերումների ժամանակ բոլորս հանգիստ խղճով ենք գլուխներս բարձին դնում։
Ավելին ասեմ ձեզ. Ծառայակից ընկերները լինում են ուշադիր ու հոգատար զոհված եղբայր ունեցող մարդկանց նկատմամբ։
Այս իրականության ենթատեքստը լրիվ ուրիշ դառն իրականություն է.
Սա ռևանշի, հայրենիք ունենալու գաղափարի բթացում է, սա զրկում է մեզ՝ անկախության սերնդին հայրենիքն ամբողջական տեսնելու հնարավորություներից։
Ո՞նց է, որ ամենահայրենասեր մարդիկ զոհված ծնող, եղբայր ունեցողներն են:
Դուք հեռացնում եք այդ մարդկանց հողից, բանակից, հայրենիքից, այն մարդկանց, ում զավակները, եղբայրները կյանք են դրել ամեն կտոր հողի համար:
Ո՞նց է, որ Ապրիլյանի պատերազմի զոհերի եղբայրներն ու ծնողները 44-օրյա պատերազմի օրերին առաջին ռազմաճակատ մեկնողներն էին, հաճախ է եղել իմացել ենք, որ պատերազմում զոհված զինվորի ծնողն իր ամեն ամսվա աշխատավարձից փոխանցում է զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ պատճառաբանելով, որ եթե իմ որդին այս բանակի արժանապատվության, հողի, հայրենիքի համար կյանք է տվել, ես խնդիր ունեմ իր գործը շարունակելու:
Դուք զրկում եք մեր սերնդին՝ հայրենիքի ազատության ու պաշտպանության գործին մասնակից լինելու և մեր զոհված ընկերների ու եղբայրների գործը շարունակելու հնարավորությունից:
Համենայն դեպս հնարավոր էր ուրիշ լուծում մտածել՝ թեկուզ ծառայություն, սակայն, ոչ մարտական թեժ կետերում, բայց չկտրել հիմնովին զոհված որդի ունեցող ընտանիքին հայկական զինված ուժեր կոչվող զարկերակից: Սա հաղթանակի ոգու, վրեժ լուծելու ոգու ոչնչացում է:
Հ.Գ Գրածիս իմաստը չընկալած ցանկացած մեկնաբանություն հեռացնելու եմ, գրելուց առաջ զգույշ և մտածված»:
Դիտվել է
73061անգամ
Դիտեք նաև
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
22 / Հունվար / 2020
Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքի շնորհանդեսը
Նոյեմբերի 15-ին տեղի ունեցավ Yelaket.am -ի նոր, արդիականացված կայքէջի շնորհանդեսը: Այսուհետ կայքը հասարակությանը կներկայանա առավե՛լ հագեցած ու հետաքրքիր լուծումներով:
23 / Հունվար / 2020
Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի
Հայաստանում 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի 2020 թվականի փետրվարի 1-ը` շաբաթ օրը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում։
ՀՀ կառավարության սույն որոշման...
17 / Հունվար / 2020
Երբ մարդ իր ընտանիքում երջանիկ է, դա անշուշտ ազդում է կյանքի որակի վրա
Ազգային գույներ հաղորդաշարի հյուրն է Արտուր Խոջաբաղյանը, ով լինելով սյունեցի, խոսեց Սյունիք լեռնաշխարհից, իր բնակավայր Գորիսից, որտեղ էլ ապրում և աշխատում է՝ իր օրինակը ծառայեցնելով այն մարդկանց,...
23 / Հունվար / 2020
Մայրս ասում էր, որ շատ նման էր ինձ, բարուրները իրարից չէին տարբերվում, ասում էր նաև՝ քո...
Վերջերս Հանրապետական ծննդատանը կատարված աղմկահարույց բացահայտումներից հետո Yelaket.am-ի /Ելակետ լրատվական/ խմբագրություն էր զանգահարել Տավուշի քաղաքացի Անահիտ Նազարյանը: Նա պատմեց տարիներ առաջ...
21 / Հունվար / 2020
Այսօրվա հերոսը նա է, ով չի կորցնում իր լուսավոր հայացքը․ Նարինե Գրիգորյան
Yelaket.am/Ելակետ լրատվական-ի զրուցակիցն է դերասանուհի, բեմադրող ռեժիսոր Նարինե Գրիգորյանը, որը մեզ հետ իր խոհերը կիսեց մանկության ամենալուսավոր հիշողության, սիրելի գրականության, նախընտրելի...
27 / Մարտ / 2020
Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով (տեսանյութ)
Հաղորդավարուհի եւ երգահան Մարինա Թագակչյանը տեղաշարժի թերթիկ չունենալու համար տուգանվել է 200 հազար դրամով: Այս մասին հաղորդավարուհին գրել է իր ֆեյսբուքյան էջում․ 200000 տոգանք,մեր թաղամասի...
27 / Մարտ / 2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 30-ով
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցած մեկ օրում աճել է 30-ով՝ հասնելով 320-ի:
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային...