22 / Փետրվար / 2022 : 13-43

«Առաջիկա օրերին կարող է տեղի ունենալ հզոր աշխարհաքաղաքական երկրաշարժ․ Ամենակարևորը՝ պետք է պատրաստ լինել ինքնապաշտպանության»․ Այվազյան

Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Առաջիկա օրերին կարող է տեղի ունենալ հզոր աշխարհաքաղաքական երկրաշարժ, որը խաթարելու է վերջին 30 տարվա միջազգային քաղաքական համակարգի հարաբերական կայունությունն ու ստատուս-քվոն։ Ցնցումներն ու հետցնցումներն անպատճառ ուժգնորեն զգացվելու են նաև Հայաստանում (ներառյալ Արցախում), որը շարունակում է խարխափել փաշինյանական խամաճիկների անմեղսունակ կառավարման ներքո։

Անկախ ամեն ինչից, պետք է պատրաստ լինել ամենաանսպասելի և տհաճ սցենարներին։ Ամենակարևորը՝ պետք է պատրաստ լինել ինքնապաշտպանության»։
Դիտվել է 78647անգամ
Վերջին լուրեր