23 / Փետրվար / 2022 : 14-09

Հայաստանի ուսումնական պլանում ադրբեջաներեն դասավանդելու հարց չկա. նախարար

Այս պահին Հայաստանում չեն պատրաստվում դպրոցներում ադրբեջաներեն դասավանդել, վստահեցնում է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։

«Շատ ենք ցանկանում, որ որոշ դպրոցներում կարողանանք վրացերեն ուսուցանել. սա զուտ տարածաշրջանային մշակույթին, լեզուներին ծանոթ լինելու գործընթաց է, ինչո՞ւ եք ֆիքսվել հենց ադրբեջաներենի վրա, չեմ հասկանում», - լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ ընդգծելով, որ այս պահին Հայաստանի ուսումնական պլանում ադրբեջաներեն դասավանդելու հարց չկա։

Դումանյանը նշեց նաև, որ Ադրբեջանում շատ լավ տիրապետում են հայերենին։

Դիտվել է 5373անգամ
Վերջին լուրեր