23 / Փետրվար / 2022 : 15-31

Ադրբեջանցի պատգամավորներն այցելել են Կապույտ մզկիթ ու «յուրացրել» այն (լուսանկար)

«Եվրանեսթ»-ի բյուրոյի ու հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար Երևան եկած ադրբեջանցի պատգամավորներն այցելել ենԿապույտ մզկիթ, լուսանկարվել ու դրանք հրապարակել սոցցանցերի իրենց էջերում։

Ավելին, նրանք յուրացրել են իրանական մզկիթը։

«Մենք եղել ենք Կապույտ մզկիթում։ Ինչքան մեզ հայտնի է, սա միակ ադրբեջանական հուշարձանն է, որ պահպանվել է Երևանում։ Չնայած տաճարի պատերին կան, որ այն պատկանում է մեկ ուրիշ պետության, դրա ճարտարապետությունը, պատերն ու ոգին հենց մեզ են պատկանում։ Մենք զգացինք այս հարազատությունը, կարծում եմ, որ մզկիթն էլ է դա զգացել։ Մենք հավատում ենք, որ իսկական տերերը շուտով կկարողանան իրենց աղոթքը կատարել այս մզկիթում»,-նշել է ադրբեջանցի պատգամավորը։

Դիտվել է 93221անգամ
Վերջին լուրեր