Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Փետրվար / 2022 : 16-20

Մոսկվան պատրաստ է բանակցություններ սկսել միայն այն դեպքում, եթե ուկրաինացի զինվորականները վայր դնեն զենքերը․ Լավրով

Մոսկվան պատրաստ է բանակցություններ սկսել միայն այն դեպքում, եթե ուկրաինացի զինվորականները վայր դնեն զենքերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Մենք պատրաստ ենք բանակցությունների ցանկացած պահի, երբ Ուկրաինայի զինված ուժերը արձագանքեն մեր նախագահի կոչին, դադարեցնեն դիմադրությունը, վայր դնեն զենքերը»,- ասել է նախարարը։

Նա նաեւ վստահեցրել է, որ ռուսական կողմը չի պատրաստվում որեւէ կերպ ճնշել ուկրաինացի զինվորականներին։


Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 20079անգամ
Վերջին լուրեր