26 / Փետրվար / 2022 : 11-17

Բայդենը հանձնարարել է 600 միլիոն դոլար հատկացնել Ուկրաինային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է 600 միլիոն դոլարի օգնություն հատկացնել Ուկրաինային, ներառյալ 350 միլիոն դոլար՝ պաշտպանական ծախսերի համար։ Որոշումը Բայդենն ընդունել է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ֆոնին, հաղորդում է РБК-ը։

Հուշագիրը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

«Պետքարտուղարին տրամադրել հետեւյալ լիազորությունները <... անհապաղ ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային»,- ասվում է փաստաթղթում։

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պետք է որոշի, թե արդյոք ԱՄՆ-ի շահերից է բխում Ուկրաինային 250 միլիոն դոլարի չափով անհատույց օգնություն տրամադրելը։ Եվս 350 միլիոն դոլար են գնահատվել պաշտպանական ծախսերը եւ ՊՆ-ի ծառայությունները։

Կիեւին վարկ տրամադրելու պատրաստակամության մասին հայտնել է նաեւ Մեծ Բրիտանիան։ Խոսքը շուրջ 500 միլիոն դոլարի մասին է։ Նպատակը «ռուսական ագրեսիայի տնտեսական հետեւանքները մեղմելն է»։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Դիտվել է 8589անգամ
Վերջին լուրեր