28 / Փետրվար / 2022 : 17-05

Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում «դըխկըլը-ցըխկըլը» երաժշտություն է․ Երևանի քաղաքապետ

«Մենք տարիներով խոսում ենք այս հարցի մասին, բայց որևէ բան չի լինում։ Ինչպե՞ս պետք է կարգավորել փողոցային երաժշտությունը»,- աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Նրա խոսքով, Հյուսիսային պողոտայում, Հանրապետության հրապարակում «դըխկըլը-ցըխկըլը» երաժշտություն է։

«Եվրոպական երկրներում ինչպե՞ս է կարգավորում այս հարցը։ Ենթադրում եմ՝ ինչ որ ցանկ պետք է լինի, հաստատվի քաղաքային իշխանությունների կողմից։ Նման մեխանիզմ է պետք մտածել»,- ասաց նա՝ կարգադրելով հաջորդ խորհրդակցությանը ներկայավնել առաջարկ, թե ինչպես են կարգավորում փողոցային երաժշտությունը եվրոպական երկրներում։

«Նույնիսկ մտածել էլ պետք չի, Գուգլով սըրչ տաք, վստահ եմ, այդ կարգավորումներն ինչ-որ տեղ կան»,- ասաց Հ.Սարգսյանը։

Տեսանյութը՝ ստորև

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 17600անգամ
Վերջին լուրեր