Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Մայիս / 2020 : 12-37

Կիրթ տղա էր, ընտիր երեխաներ էին. Հարևանները ցնցված են տեղի ունեցած ողբերգությունից (ուղիղ միացում)


 Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 08:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի ՀԱԹ Բ2 թաղամասի թիվ 91 շենքի բնակարաններից մեկի բնակիչը 9-րդ հարկից ցած է նետել երեխային, այնուհետև ինքը ցած նետվել մյուս երեխայի հետ:

Հարևանները ցնցված են, զարմացած են տեղի ունեցածից, ընտանիքը եղել է հանդարտ, տղամարդուն երկու օր առաջ են տեսել դրսում երեխաների հետ զբոսնելիս:

Հարևաններից մեկը News.am-ի հետ զրույցում նշել է, որ նորմալ բարեկիրթ ընտանիք է եղել. «Նա շատ հոգատար հայր էր, թոշակի անցած սպա, շատ սիրում էր իր երեխաներին: Չենք կարող ասել, թե ինչու այսպես եղավ»:

Նա նշել է, որ ընտանիքը վաղուց է ապրում այս շենքում. «Ֆինանսական խնդիրներ չեն ունեցել: Սոցիալական խնդիրներ չեն ունեցել: Ամեն դեպքում մենք չենք տեսել նման բան: Երեխաների հագուկապը, խանութ և այլն: Որևէ խնդիր չեն ունեցել: Իր երեխաներին շատ լավ էր պահում, աշխատում էր»:

Դեպքի մասին ինչ-որ կին է ահագազանգել, ով փուռում է աշխատում. «Հետո մենք ենք իմացել, ձայների վրա արթնացանք, եկանք տեսանք, թե ինչ է եղել»:

«Վերջին անգամ տեսել ենք երեկ, առաջին օրը, երեխաների հետ էր խաղում: Խոսել ենք իրար հետ, սակայն վարքագծում որևէ փոփոխություն չենք նկատել»,-ասել է հարևանը:

Հարևանը չգիտի՝ մայրը դեպքի վայրում եղել է, թե՝ ոչ. «Ասում են, որ եղել է, քնած է եղել»:

Նա չի կարող ասել, թե որտեղ է հիմա մայրը. «Ահավոր ա, չգիտեմ ինչ ասեմ»:

Լրատվամիջոցի զրուցակիցն անգամ չի կարող ենթադրել, թե ինչ է կատարվել. «Ալկագոլիկ չի եղել, նարկաման չի եղել, հոգեկան խնդիրներ չի ունեցել: Ինչը կարող է դրդել մարդուն նման բան անել: Չգիտեմ ինչ ասեմ, ցավալի է:

Երեխաները շատ լավն էին, ընտիր երեխաներ էին, մեկը մեկից լավը: Ինքն էլ կիրթ ու բանիմաց մարդ էր, սպա էր ամեն դեպքում: Ծառայել է սահմանապահ զորքերում, թոշակի է անցել ու Ռուսաստանից եկել Հայաստան իր հողի մեջ ապրի»:

Դիտվել է 104746անգամ
Վերջին լուրեր