03 / Մարտ / 2022 : 16-21
Կըռո՜ւնկ ջան, կըռո՜ւնկ ջան, գարուն Է,
Ա՜խ, սիրտս արուն Է. Կոմիտաս

Հայկական ժողովրդական պանդխտության երգ «Կանչե կռունկ» կամ «Դե քելե, դե քելե Յուղաբեր»։
Մշակում՝ Կոմիտաս Վարդապետի։ Ազգագրական ժողովածուում այս երգը «Դե քելե, դե քելե Յուղաբեր» վերնագրով է, մեղեդին փոքր փոփոխություն է կրել մշակման մեջ։

Կանչե՛, կըռո՛ւնկ, կանչե՛, քանի գարուն Է,
Ղարիբներու սիրտը գունդ-գունդ արուն Է։
Կըռո՜ւնկ ջան, կըռո՜ւնկ ջան, գարուն Է,
Կըռո՜ւնկ ջան, կըռո՜ւնկ ջան, գարուն Է,
Ա՜խ, սիրտս արուն Է։


Կանչե՜, կըռո՜ւնկ, կանչե՜, քանի արոտ Է,
Աշխարհն Է արեգակ, սիրտս կարոտ Է։
Կըռո՜ւնկ ջան, կըռո՜ւնկ ջան, արոտ Է,
Կըռո՜ւնկ ջան, կըռո՜ւնկ ջան, արոտ Է,
Ա՜յս, սիրտս կարոտ Է։


Կանչե՜, կըռո՜ւնկ, կանչե՜, քանի արև է,
Աշնան կերթաս երկիր, յարիս բարևե։
Կըոո՜ւնկ ջան, կըռո՜ւնկ ջան, արև է,
Կըռո՛ւնկ ջան, կոռո՚ւնկ ջան, արև Է,
Ա՜խ, յարիս բարևե։

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳ
ՄՇԱԿՈՒՄԸ՝ ԿՈՄԻՏԱՍԻ
Author's cover photo
Ամսաթիվ 03 / Մարտ / 2022 : 16-21
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 13877անգամ
Վերջին լուրեր