Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Մարտ / 2022 : 13-23

Ռոման Աբրամովիչը վաճառում է «Չելսի»-ն. հասույթը կհատկացվի Ուկրաինայում պատերազմի զոհերի ընտանիքներին

«Չելսի» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում հայտնվել է Ռոման Աբրամովիչի հայտարարությունը, որում նա նշել է, որ վաճառում է ֆուտբոլային ակումբը։

«Ինչպես ավելի վաղ ասել եմ, իմ որոշումները մշտապես բխում են ակումբի շահերից: Այժմ ես որոշել եմ վաճառել ակումբը, քանի որ կարծում եմ, որ դա բխում է ակումբի, երկրպագուների, աշխատակիցների, հովանավորների և գործընկերների շահերից»,- ասվում է հայտարարության մեջ։

Աբրամովիչը խնդրել է իր թիմին ստեղծել Ուկրաինայում հակամարտությունից տուժածներին օգնության բարեգործական հիմնադրամ, որին էլ կփոխանցվի վաճառքի ամբողջ հասույթը։


«Անհավանական բարդ որոշում է։ Ինձ համար շատ ցավալի է բաժանվել ակումբից այս կերպ»,- նշել է
Աբրամովիչը։

Նշենք, որ գործարքը գնահատվում է 4 մլրդ դոլար։

Աբրամովիչը նաև նշել է, որ «Չելսի»-ն իր համար երբեք բիզնես չի համարվել, և, բաժանվելով ակումբից, չի պահանջի նախկինում տրված վարկերի մարումը։

Ռուսաստանցի միլիարդատերը «Չելսիի» սեփականատերն է 2003 թվականից։ Այս ընթացքում նա ակումբի վրա ծախսել է մոտ 2 միլիարդ ֆունտ ստերլինգ։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Yelaket.am
Դիտվել է 43043անգամ
Վերջին լուրեր