Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Մարտ / 2022 : 15-03

Ուժգին քամին Երանոսում տապալել է 44 մետրանոց խաչը (տեսանյութ)

Այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում կանգնեցված 44 մետր բարձրություն ունեցող խաչն ուժգին քամու հետևանքով ընկել է: Տեղեկությունը «Հայկական ժամանակին» հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

Վերջինիս խոսքով ավերվածություններ չեն եղել, որևէ մեկը չի տուժել, քանի որ խաչը տեղադրված է բարձադիր և ոչ բնակելի վայրում:

Հիշեցնենք, որ խաչը կանգնեցվել էր անցած տարի նոյեմբերին՝ Երանոս գյուղի բնակիչներ Ռոբերտ Շահինյանի և Հենրիկ Գասպարյանի կողմից: Խաչը կանգնեցվել է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին:

Հարցին՝ արդեն քննարկե՞լ են, թե երբ և ինչպե՞ս են վերականգնելու խաչը, մարզպետը հայտնեց, որ քննարկումներ դեռ չեն ունեցել: Նկատառմանը, որ շրջանառվող լուրերի համաձայն խաչի տեղադրման համար ծախսվել է 250 հազար դոլար գումար, Կարեն Սարգսյանն ասաց՝ խաչը կանգնեցրել են բարերարները և ինքը տեղյակ չէ արժեքի մասին:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 181151անգամ
Վերջին լուրեր