05 / Մարտ / 2022 : 13-02

Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում. ԱՄՆ պետքարտուղար

Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի հետ պատերազմում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Նա չի կարողացել նշել, թե որքան կտևի հակամարտությունը, սակայն պնդել է, որ Ուկրաինայի պարտությունն անխուսափելի չէ։

Հարցին, թե համոզվա՞ծ է, որ ուկրաինացիները կարող են հաղթել, նա պատասխանել է, որ «ժամանակի ընթացքում, միանգամայն»:

«Եթե Մոսկվայի մտադրությունն է փորձել ինչ-որ կերպ տապալել կառավարությունը և հաստատել սեփական խամաճիկային ռեժիմը, ապա 45 միլիոն ուկրաինացի այս կամ այն կերպ մերժելու է դա», - ասել է Բլինկենը:

Նա նշել է, որ պատերազմը չի ընթանում այնպես, ինչպես ծրագրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Բլինկենի խոսքով՝ միջազգային հանրությունը հանձնառու է ամեն ինչ անել՝ օգնելու Ուկրաինային, ինչպես նաև «դաժան ճնշում գործադրելու Ռուսաստանի վրա՝ վերջ դնելու այս ընտրովի պատերազմին, որը սկսել է Վլադիմիր Պուտինը»:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 27408անգամ
Վերջին լուրեր