05 / Մարտ / 2022 : 13-52

Ավելի քան 2,600 թափուր աշխատատեղ՝ Երևանում և մարզերում․ ցանկ

Գործատուների կողմից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն այս պահի դրությամբ ներկայացված է ավելի քան 2,600 թափուր աշխատատեղ։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Երևանում և մարզերում աշխատանք առաջարկող կազմակերպություններին, թափուր հաստիքներին, աշխատանքային գործառույթներին և այլ պայմաններին կարող եք ծանոթանալ ներբեռնելով համապատասխան ցանկն այս հղմամբ՝ https://bit.ly/3ssZqPR այս հղումով անցնելուց հետո կտեսնեք կապույտով գրված՝ Գործատուի կողմից ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայություն ներկայացվող առկա թափուր աշխատատեղերի ցանկ։ Սեղմեք գրվածին և կտեսնեք ցանկը։

Առավել մանրամասն տեղեկատվության համար կարող եք դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


Դիտվել է 100741անգամ
Վերջին լուրեր