Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Մարտ / 2022 : 15-23


Եթե այս նյութը կարդալուց հետո կգտնվի մեկ հայ կին, ով կցանկանա, որ շնորհավորեմ իրեն մարտի 8-ի կապակցությամբ, ապա սրտանց շնորհավորում եմ

Վահե Յանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եթե այս նյութը կարդալուց հետո կգտնվի մեկ հայ կին, ով կցանկանա, որ շնորհավորեմ իրեն մարտի 8-ի կապակցությամբ, ապա սրտանց շնորհավորում եմ։Այն, ինչ երկու տարի ասում էի՝ նշելով միայն սուֆրաժիստուհիներին եւ քվեարկելու իրավունք ստանալու մասին իրողությունը, ԱՐԹՈւՐ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ իր գրառման մեջ ավելի մանրամասն անդրադարձավ, ինչի համար հոգաչափ շնորհակալ եմ իրեն (Արթուրին թեգ անել չստացվեց ցավոք եւ քանի որ ցանկանում էի լուսանկարներ ավելացնել, ապա այս ձեւաչափն ընտրեցի)։
Կխնդրեմ Ձեր հագեցած ու բուռն կյանքից 2:40 վայրկյան տրամադրել եւ կարդալ ողջ գրառումը (վայրկյանաչափը պահած շատ դանդաղ կարդացել եմ, մաքսիմում այդքան կտեւի)։

«Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն նշվում է օգոստոսի 15-ի մոտակա կիրակի օրը: Օրվա խորհուրդը նրանում է կայանում, որ Մարիամ Աստվածածինը Քրիստոսի խաչելությունից հետո 12 տարի շարունակ պահքով այցելել է իր որդու գերեզման և իր առաքինի վարքագծի շնորհիվ նա վաստակել է «վերին Երուսաղեմ» տեղափոխվելու իրավունքը, հետևաբար վերափոխվել է: Սա էր հազարամյակներ շարունակ քարոզում մեր եկեղեցին մեր կանանց և աղջիկներին՝ հետևիր Աստվածածնի օրինակին, եղիր առաքինի և կվաստակես հարգանք:

Իսկ 1857 թվականի մարտի 8-ին Նյու Յորքում բողոքի ցույց են նախաձեռնում մարմնավաճառները, նրանք պահանջում էին, որ պետությունը վճարի նավաստիների աշխատավարձը, որպեսզի վերջիններս կարողանան մարել մարմնավաճառների մոտ կուտակված պարտքերը: 1894 թվականի մարտի 8-ին նույն մասնագիտության տեր կանայք արդեն Փարիզում են բողոքի ցույց անում: Հաջորդ տարի նույն օրը բողոքում են Չիկագոյի մարմնավաճառները, իսկ դրա հաջորդ տարին նորից Նյու Յորքում: Շարժումը թափ է հավաքում ու 1910 թվականին Կլարա Ցետկինը և Ռոսա Լյուքսեմբուրգը արդեն Գերմանական քաղաքների փողոցներ են հանում բազմաթիվ մարմնավաճաների ու պահանջում են հռչակել մարտի 8-ը կանանց միջազգային օր:
Ասածս ինչ է՝ թույլ տվեք ես իմ կյանքի կարևորագույն կանանց չշնորհավորեմ` պուտանկեքին ու քածերին նվիրված օրվա առթիվ»

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 412707անգամ
Վերջին լուրեր