09 / Մարտ / 2022 : 16-44

Արցախի Խնուշինակ գյուղի ուղղությամբ Ադրբեջանը կիրառել է 60 մմ տրամաչափի ականանետ. արձակվել է 4 ական

Մարտի 9֊ին` ժամը 14։00֊14։30 սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը` նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Արձակվել է 4 հատ ական ։

Հայկական կողմից տուժածներ չկան։

Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 70853անգամ
Վերջին լուրեր