10 / Մարտ / 2022 : 09-46

ԱԺ կին պատգամավորները և աշխատակազմի կանայք 70 000 դրամ պարգևավճար կստանան Կանանց տոնի առթիվ

ԱԺ նախագահը կարգադրություն է ստորագրել Կանանց տոնի առթիվ կին պատգամավորներին և աշխատակազմի կանանց 70 հազար դրամի չափով պարգևատրելու մասին։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, Կանանց տոնի առթիվ՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի կին պատգամավորներին եւ Աշխատակազմի կանանց պարգեւատրել յոթանասուն հազար դրամի չափով՝ համաձայն հավելվածի:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,– ասված է կարգադրության մեջ, որը ստորագրել է ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 5821անգամ
Վերջին լուրեր