10 / Մարտ / 2022 : 14-21

«Չելսիի» վաճառքը հնարավոր չէ․ Աբրամովիչի ակտիվները սառեցվել են

Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատժամիջոցներ է կիրառել ռուսաստանցի գործարար, Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչի նկատմամբ՝ սառեցնելով նրա ակտիվները, հաղորդում է Reuters-ը։

«Չելսիին» հատուկ թույլտվություն է տրվել շարունակելու միայն ֆուտբոլի հետ կապված գործունեությունը։

Այս փուլում ֆուտբոլային ակումբի վաճառքը հնարավոր չէ։

Աբրամովիչը «Չելսիի» վաճառքից ակնկալում է մոտ 4 միլիարդ ֆունտ ստերլինգ։

Հիշեցնենք, որ օրերս «Չելսի» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում հայտնվել է Ռոման Աբրամովիչի հայտարարությունը, որում նա նշել է, որ վաճառում է ֆուտբոլային ակումբը և հասույթը տրամադրվելու է Ուկրաինայիում պատերազմից տուժածներին։

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 11172անգամ
Վերջին լուրեր