05 / Մայիս / 2020 : 22-43

Apple-ը ներկայացրել է MacBook Pro նոթբուքի նոր տարբերակը՝ 13 դյույմ էկրանով

Ամերիկյան Apple ընկերությունը ներկայացրել է MacBook Pro նոթբուքի նոր տարբերակը՝ 13 դյույմ անկյունագծային էկրանով: Համապատասխան տեղեկությունը հրապարակվել է տեխնոլոգիական հսկայի պաշտոնական կայքում:

 
Նորացված նոթբուքը ներկայանում է կատարելագործված ստեղնաշարով, որն ստացել Magic Keyboard անվանումը: Այն ավելի վաղ ներկայացվել էր 16 դյույմ էկրանով MacBook Pro նոթբուքում: Մասնագետների խոսքով՝ նոր ստեղնաշարում բարելավվել է ստեղների սեղմման համար պատասխանատու մեխանիզմը:

Փոփոխություններից է նաև Esc ստեղնի վերադարձը, որը 2015թ. արտադրված մոդելների պարագայում տեղափոխվել էր Touch Bar սենսորային հարթակ:

Նոթբուքը ներկայանում է երկու գույնով՝ արծաթագույն և մոխրագույն: Այն համալրված է 10-րդ սերնդի Intel քառամիջուկ պրոցեսորով, 16 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ, սակայն օգտատերերը կարող են հիշողությունը մեծացնել մինչև 32 գիգաբայթ:

Նորագույն MacBook Pro-ի գինը կազմում է 1 299 դոլար: Նորույթն ԱՄՆ-ում վաճառքի է ներկայացվում մայիսի 4-ից:

Դիտվել է 6359անգամ
Վերջին լուրեր