Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Մարտ / 2022 : 12-09

Ապրիլի 1-ից հանրային տրանսպորտը սպասարկող եւս երեք երթուղի կավելանա․ քաղաքապետ

Այսօր՝ մարտի 15-ին, մեկնարկել է Երեւանի ավագանու հերթական նիստը: Օրակարգում 19 հարց է:

Հարցերի քննարկման ժամանակ Երեւանի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը հայտնեց, որ բողոքներ է լսում առավոտյան հանրային տրանսպորտի ուշ-ուշ աշխատելու մասին:

«Առավոտյան բավականին ուշ-ուշ են գալիս երթուղայինները, աշխատանքի եւ դասի գնալիս մարդիկ խնդրի առաջ են կանգնում: Ուզում եմ պատճառը հասկանալ»,- ասաց նա:


Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ ի պատասխան Ավանեսովի հարցադրման՝ նշեց. «Պատճառները մի քանիսն են: Ունենք երթուղիներ, որոնք ժամկետը սպառելու պատճառով փակվել են, բայց նաեւ ունենք որոշ ավտոբուսներ, որոնք ապրիլի 1-ից երթուղի կբերվեն ու կսկսեն սպասարկել: Կարծում եմ՝ խնդիրն ինչ-որ չափով կմեղմվի»: Սարգսյանը նաև հայտնեց՝ ապրիլի 1-ից հանրային տրանսպորտը սպասարկող եւս երեք երթուղի կավելանա:

Քաղաքապետի պարզաբանմամբ՝ մայրաքաղաքում խցանումներ են, ուստի նաեւ դա է պատճառը, որ ավտոբուսների երթեւեկության ժամային գրաֆիկում խզումներ են տեղի ունենում:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 29561անգամ
Վերջին լուրեր