15 / Մարտ / 2022 : 16-29

Մեքենան իմն է, ես եմ վարում. ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ տեղի ունեցած վթարի մասին

Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում մերկասառույցի պատճառով ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին պատկանող Honda CRV մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել:

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեց Հրաչյա Հակոբյանը՝ նշելով, որ կայանած ժամանակ մեկ այլ մեքենա է հարվածել իր ավտոմեքենային: Ըստ պատգամավորի՝ ամենայն հավանականությամբ կա՛մ արգելակները չեն աշխատել, կա՛մ էլ ձյան պատճառով է վթարը տեղի ունեցել:


ԱԺ պատգամավորին պատկանող մեքենայում որեւէ մեկը չի եղել: «Մեքենան ես եմ վարում, ես էլ այդ ժամանակ մեջը չեմ եղել, այն կայանված էր թույլատրելի հատվածում: Կանչել ենք ոստիկանություն, «ԱՊՊԱ», նրանք էլ արձանագրել են վթարն ու պատճառված վնասը: Հարվածի հետեւանքով մեքենան հետ էր գնացել, բախվել էլեկտրական սյանը, բայց մեծ վնաս չի եղել: Բարեբախտաբար, տուժածներ էլ չկան»,- ասաց պատգամավորը:

Նշենք, որ Հակոբյանի մեքենային հարվածել է BMW մակնիշի ավտոմեքենա:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 57695անգամ
Վերջին լուրեր