15 / Մարտ / 2022 : 17-33
Կրեմլը մեկնաբանել է Առաջին ալիքի եթերում տեղի ունեցած սկանդալը

Առաջին ալիքում պացիֆիստական բովանդակությամբ պաստառով աղջկա հայտնվելը Կրեմլի օրակարգին չի վերաբերում, դա խուլիգանություն է: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում էՌԻԱ «Նովոստին»։
«Ինչ վերաբերում է այս աղջկան, ապա սա խուլիգանություն է: Ալիքը և պատասխանատուները զբաղվում են դրանով: Դա մեր օրակարգին վերաբերող հարց չէ»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ռուսական Առաջին ալիքի խմբագիր Մարինա Օվսյաննիկովան, որն ուղիղ եթերի ժամանակ սադրանք էր արել (ներխուժել էր եթեր ու Ուկրաինայում ռազմական գործողության դեմ ուղղված ակցիա իրականացրել), կենթարկվի քրեական պատասխանատվության՝ կեղծ տեղեկություններ տարածելու համար։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ռուսական «Առաջին ալիքի» լրատվական հաղորդման ընթացքում աշխատակիցներից մեկը ներխուժել է եթեր ու Ուկրաինայում ռազմական գործողության դեմ ուղղված ակցիա իրականացրել։

Կինը ձեռքին պաստառ է ունեցել, որի վրա գրված է եղել․«Դադարեցրեք պատերազմը, մի՛ հավատացեք պրոպագանդային։ Այստեղ ձեզ խաբում են»։ Նա մի քանի անգամ կոչ է արել դադարեցնել պատերազմը, ինչից հետո եթեր է գնացել պատժամիջոցների մասին ռեպորտաժը։

Դիտվել է
26665անգամ
Դիտեք նաև
31 / Հունվար / 2020
Հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը. Պուտնիը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
31 / Հունվար / 2020
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է Интерфакс -ը:
31 / Հունվար / 2020
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վաչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների արյունը կփոխներարկեն ախտահարվածներին
Ռուսաստանում անցկացվել է կորոնավիրուսից ապաքինվածների արյան հանձնում՝ այն կորոնավիրուսով հիվանդներին փոխներարկելու նպատակով: Վարակի բուժման նոր մեթոդի մասին պատմել է Մոսկվայի քաղաքապետի սոցիալական...
09 / Ապրիլ / 2020
Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման...
Արտասահմանյան առցանց խանութներից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցման հարցի քննարկումը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի...
11 / Ապրիլ / 2020
ՌԴ-ից Հայաստան առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակն է հրապարակվել
Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցակի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ...
09 / Ապրիլ / 2020
Կարևոր տեղեկություն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստանում կորցրել են աշխատանքն ու հայտնվել...
Հայտնում ենք, որ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի...
09 / Ապրիլ / 2020
Դեսպանատունը հրապարակել է դեպի Հայաստան թռիչքի համար սպասողների համալրված ցուցակը
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Դոմոդեդովո օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող...