Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Մայիս / 2020 : 10-43

«Հաղթանակ» զբոսայգին և «Եռաբլուր» զինվորական պանթեոնը փակ են լինելու
 

Նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով մայիսի 9-ին փակ են լինելու «Հաղթանակ» զբոսայգի և «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող հետիոտների ու տրանսպորտային միջոցների համար նախատեսված բոլոր ճանապարհները։

Եռատոնի շրջանակում տեղի կունենան միայն պաշտոնական արարողակարգային միջոցառումներ, իսկ մասսայական միջոցառումները հետաձգվում են:

Նշենք, որ կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։

Հարգելի՛ քաղաքացիներ, համավարակի տարածման այս պայմաններում անդառնալի հետևանքներից խուսափելու համար կոչ ենք անում բոլորին` ըմբռնումով մոտենալ որոշմանը։

ՀՀ Ոստիկանություն

Դիտվել է 9579անգամ
Վերջին լուրեր