Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Մարտ / 2022 : 13-07

ՌԴ-ն պատժամիջոցներ է սահմանել ոչ թե Բայդենի, այլ նրա հանգուցյալ հոր դեմ. Սպիտակ տան խոսնակ

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին մեկնաբանել է ՌԴ-ի նոր պատժամիջոցներն ընդդեմ ԱՄՆ նախագահ Ջո բայդենի։

ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ պատժամիջոցներ էր սահմանել Ջո Բայդենի, Ջեն Փսակիի, պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի, ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսի, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի դեմ:

Սպիտակ տան խոսնակը մանրամասնել է, որ գործող նախագահն իրականում Ջո Բայդեն կրտսեր է, իսկ Ջո Բայդենը նրա հանգուցյալ հայրն է:

«Նախ, ես կցանկանայի նշել, որ նախագահ Բայդենը կրտսերն է, ուստի հավանաբար պատժամիջոցները սահմանվել են նրա հոր նկատմամբ, թող նա խաղաղությամբ հանգչի»,- ասել է Փսակին, երբ նրան հարցրել են պատժամիջոցների ազդեցության մասին:

«Երկրորդ, ձեզնից ոչ մեկը չի զարմանա, որ մեզնից ոչ ոք չի պլանավորում զբոսաշրջային ուղեւորություններ Ռուսաստան: Մեզնից ոչ ոք չունի բանկային հաշիվներ, որոնք կարող են մեզ հասանելի չլինել»,- հավելել է նա:

Մեր հաղորդաշարերին և այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 19856անգամ
Վերջին լուրեր